Сегодня: 25 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի. Փաշինյան

Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»,– նշել է նա: