Այսօր՝ 13 նոյեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պոլի փեդ լինի, բայց մերը լինի». Արթուր Ղազինյանը՝ կադրային քաղաքականության մասին

Նիկոլ Փաշինյանի մերիտոկրատ (արժանիների) իշխանությունը, որն առանձնանում է իր գրագետ և պրոֆեսիոնալ կադրերով, որոշել է ազատվել պետական բյուրոկրատիայի միջին և ստորին օղակներում ծվարած հին ու կոռումպացված մասնագետներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

Հին կադրերի փոխարեն աշխատանքի կընդունվեն հպարտ, երկար քայլած, մի քանի ճանապարհ արդյունավետ փակած և Նոր Հայաստանի արժեքները կիսող ու իդեալները կրող երիտասարդներ:

Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ.

պոլի փեդ լինի, բայց մերը լինի:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է, քանի որ բարձրագույն տոտալ անգրագիտության և մեծամտության պայմաններում պետության կառավարման ամբողջ բեռը մնացել էր տասնամյակների հարուստ փորձառություն ունեցող և պրոֆեսոնալ կարողություններով օժտված պետական և քաղաքացիական ծառայողների ուսերին, որոնք չնչին աշխատավարձով լուռ կրում էին պետական ինստիտուցիոնալ անվանգության ապահովման ամբողջ ծանրությունը:

Նույնիսկ չեմ ցանկանում խոսել պետական և քաղաքացիական ծառության մասին օրենքներով ծառայողներին տրվող երաշխիքների մասին, քանի որ «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական» իշխանության համար իրավունքն ու օրենքը միայն խոսելու համար են, մարդկանց այդ բառերով խաբելու ու կերակրելու համար են, իսկ կիրառման ենթակա չեն, քանի որ չեբ բխում «հեղափոխական» օրակարգից ու խանգարում են պոլի փեդերին աշխատանքի տեղավորելու հարցում:

Այսպիսի անօրինական իշխանություն Հայաստանը դեռ չէր տեսել, իսկ իրավական անվտանգությունն այլևս տապալված է:

Սպասենք հետևանքներին, և աստված եմ կանչում, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս արհավիրքից»,–նշել է նա:

Պատահականության էֆեկտի զոհերը Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» ՈՒՂԻՂ. Ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը Դատախազությունը սուտ մատնության գործով Արայիկ Հարությունյանի դեմ գործ կհարուցի. ՀՅԴ Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին «Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ) Կասկածներ ունենք, որ պարոն Հարությունյանը ստում է. դատարկ արկղերի հայտարարության հետքերով ՀՀ քաղաքացին քվե չի տվել ոչ մեկին, որ հայոց լեզվի ու պատմության դեմ պայքարվի կամ Ստամբույլան կոնվենցիան վավերացվի. Վահագն Չախալյան (տեսանյութ) Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզումային հավաքը Երեւանում (ֆոտո) Այս տարի ինքնասպանության 9 դեպք է գրանցվել բանակում. փոխնախարարի արձագանքը Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը Հորդորելու եմ Հայկ Հովհաննիսյանին՝ հրաժարական չտալ․ Գրիգոր Բեքմեզյան ՈՒՂԻՂ. Լավրովի և Մնացականյանի ասուլիսը Երևանում Հայ-ռուսական հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին ՀՀ նախագահը 4 նոր դատավոր է նշանակել Գ.Ծառուկյանի աջակցությունը Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողներին և անապահով ընտանիքներին ԲԴԽ անդամը հրաժարական տվեց Անցած շաբաթ գրանցվել է 218 արտակարգ դեպք. Զոհվել է 6, փրկվել՝ 2 քաղաքացի Փաշինյանը հանդիպում է Սերգեյ Լավրովի հետ Մեր չեմպիոնների փոխարեն պաշտոնաթող հայուհու մասին ֆիլմ են նկարում. ուսանողները միանում են ՀՅԴ-ին Նավթի համաշխարհային գները նվազում են ԵՊՀ ուսանողները շարունակում են դասադուլը՝ պահանջելով նախարարի հրաժարականը (ուղիղ) «Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին Հրշեջ-փրկարարները մարել են 160 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Կառավարությունը պետք է այնպիսի ծրագրեր դնի, որ մարդը հնարավորություն ունենա բիզնես անի.ՀՀ վարչապետ Շմոլ գազից Արարատում ընտանիք է թունավորվել. Ընտանիքի անդամներից 5-ը մանկահասակ երեխաներ են Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է. Փաշինյանը ծանոթացել է Վերիշենի սբ. Հռիփսիմե եկեղեցու բարեկարգման աշխատանքներին Գորիսում հյուրանոցային թաղամաս կկառուցվի Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ ՈՒՂԻՂ.Նիկոլ Փաշինյանը Գորիսում է Օրվա խորհուրդը «7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել». Նիկոլ Փաշինյան Օրվա հանդիպումների անոնս Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրն է «Ո՞վ ա իրանց հերոսը, Արայիկ Հարությունյա՞նը, Կարաբինա՞ն». Քոչարյանի աջակից