Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվերով է եղել. գործարարը ցուցմունք է տվել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ ներկայացված մահափորձի գործով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում և երբևէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ։

Փաստաբանի կարծիքով՝ հանցագործությունը պատվիրված է եղել, սակայն տեղյակ չէ, թե նախաքննական մարմինն ինչ քայլեր է ձեռնարկում պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ ։

Անդրադառնալով Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրի եռաչափ մոդելավորմանը, պաշտպանը  նշեց, որ տեսանյութում սխալ է ներկայացված պայթյունի պահը։

«Պայթյունն առաջացել է, երբ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի աջ անիվը հպվել է ճանապարհին։ Ոչ թե մեքենան անցել է, նոր է պայթյունը եղել, այլ, երբ մեքենան հավասարվել է պայթյունի վայրին։ Պայթյունի պահին նրան ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»–ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ եռաչափ պատկերում տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»–ին»,–ասաց պաշտպանը։

 Փաստաբանը հայտնեց, որ պայթյունի դեպքը  ֆիքսել է ապակե տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ՍՊԸ-ի տեսախցիկը, որի տեսագրությունը նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին։ Պաշտպանը միևնույն ժամանակ միջնորդել է նախաքննական մարմնին՝ վերացնել դեպքի վայրի եռաչափ մոդելավորման անճշտությունները։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ։ Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

Պարո՛ն Փաշինյան, դուք քաղաքական մայմուն եք. Հովհաննես Խաչատրյան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ) Գյումրիի մաքսատունը կունենա 50-55 աշխատակից, մեծ մասը՝ Երեւանից. ՊԵԿ փոխնախագահ Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը (ֆոտո) Թուրքիան քրդերին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Բավարարված եմ վերջին 1,5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով. Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին (ֆոտո) ՈՒՂԻՂ. Շենգավիթում շուկայի աշխատողները գործադուլ են անում «Ի վերջո, ո՞վ է իսկական երեւանցին». Հայկ Մարությանը տվել է երեւանցու իր բանաձեւը Ողբերգական ավտովթար. 18-ամյա 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. կա 2 վիրավոր Երեւանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատուն «Սրտումս Երեւան». Մեր մայրաքաղաքն այսօր նշում է հիմնադրման 2801-ամյակը Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ Հատուցման ժամը մոտ է. Հայաստանը գժապետություն դարձնելու համար պատասխան եք տալու. Արմեն Աշոտյան Այսօր Խոհարարի միջազգային օրն է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այժմ ԱԱԾ-ում է՝ հարցաքննության. Արփինե Հովհաննիսյան Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման ՍԴ նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ԱԱԾ շենքի մոտ են (ուղիղ) Թրամփը Թուրքիային եւ քրդերին համեմատել է երեխաների հետ Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում. Արմեն Գևորգյան ԱԱԾ–ն հրաժարվում է հայտնել՝ ի՞նչ գործով են Հրայր Թովմասյանի հորը հրավիրել հարցաքննության Հոկտեմբերի 21-ից մեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. «ՀՀ իրավական մարտահրավերները եւ հնարավոր լուծումները» խորագրով քննարկում Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը (ֆոտո) «Արմավիր» ՔԿՀ-ում 54-ամյա կալանավոր է մահացել Լիլիթ Մակունցն ու Հովիկ Աղազարյանն էլ կարող են նոր պաշտոններ ստանալ ՈԻՂԻՂ. Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումներ Ողբերգական վթար Տավուշում. Mitsubishi-ին բախվել երկաթե արգելապատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ֆոտո) Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան (վիդեո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում