Այսօր՝ 09 օգոստոսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները

Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եւ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջեւ տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով կողմերի միջեւ  տեղի են ունենում քննարկումներ, որոնց կարող են բախվել մեր հայրենակիցները Ռուսաստանում:

Կողմերի աշխատակազմերից նշանակված են պատասխանատու ներկայացուցիչների այդ բոլոր հարցերի առնչությամբ:

Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպանության հետ ձեւավորված է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում քաղաքացիների բարձրացրած խնդիրները քննարկվել են հանդիպմանը: Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարեւոր է դեսպանության հետ նման սկզբունքներով իրականացվող աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարեւորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբեր դիմում են իրենց։

Օրակարգում եղել են հարցեր, որոնք վերաբերում են ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածի հաշվարկմանը միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը, ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառությանը եւ այլն: Քննարկվել են նաեւ մամուլում առկա տեղեկությունները կապված Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու հետ։

Հայաստանի եւ Ռուսաստանի օմբուդսմենների համագործակցության արդյունքում առաջին անգամ տեղի է ունեցել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ընդունելություն, որոնք իրենց խնդիրները բարձրացրել էին դիմելով ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին։

Համագործակցության արդյունքում մի քաղաքացու նկատմամբ վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը եւ առաջիկայում կկարողանա միավորվել Ռուսաստանում ապրող ընտանիքին։ Մյուս թեմաներով ձեռք եր բերվել կոնկրետ պայմանավորվածություններ քաղաքացիների խնդիրներն արագ լուծում տալու նպատակով։

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել Հայաստանի քաղաքացիների կամ ազգությամբ հայերի աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական եւ այլ իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը։

Կողմերը հանդիպման ավարտին քննարկել են նաեւ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։

9 տարեկան և 15 տարեկան երեխաները և ամուսինները զոհվել են. հրապարակվել է քիչ առաջ Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մանրամասները (լուսանկարներ) «Հիմա ինձ լսեք ինձ հայհոյող նիկոլա – զոմբիացած հպարտ տականքներ»․Լևոն Շարաֆյան Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Սարսափելի ողբերգական դեպք․ Boeing 737 օդանավը վայրէջքի ժամանակ 2 կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ․ (տեսանյութ) COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետ Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում ՝ «Վաչոյի աղբյուր»-ի մոտ. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Տիգրան Ավինյանը հրավիրում է շատ լավ աշխատանքի․ մանրամասներ «Ալրաղացի Լյովիկ»-ը տեղափոխվեց Հայաստան. նրա անունը կապված է նաև մարտի 1-ի հետ. տեսանյութ Տիգրան Ավինյանը լավ լուր է հայտնում Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը Ողբերգական դեպք Գյումրում Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց «Նիկոլն ինձ նամակ ա գրել. ասում ա՝ կա՛մ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կա՛մ…». Բորիս Մուրազի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր կարևոր գրառում է արել ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Մտել է սենյակ, կտրել հարազատ քրոջ գլուխը, դրել տոպրակն ու Երևանով անցել... նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ Երևանում տեղի ունեցած դաժան սպանությունից Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման