Այսօր՝ 12 դեկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հրապարակվեց «WCIT 2019»-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Ընդհանուր առմամբ ունենք 59 հաստատված բանախոս, և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Համաժողովի հիմնական բանախոսներից են բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, ձեռնարկատեր, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ, «Twitter», «Tumblr», «Venmo», «Uber» ընկերությունների ներդրողներից մեկը՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկը, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին և ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն»,- ասաց Եսայանը և հավելեց, որ շաբաթը մեկ անգամ կհրապարակեն նոր բանախոսների անունները:

«WCIT 2019»-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. Ակնկալիք և վտանգ»:

«Համաժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, թե՛ դրական և, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը: Կխոսվի նաև, թե ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա»,- նշեց համաժողովի կազմակերպիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ մոտ 70 երկրից:

«Կոնֆերանսի ընթացքում ամեն օր լինելու են ստարտափեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև Հայաստանից, որոնք դիմելու են մեզ, և մենք զտելու ենք և ներկայացնենք ներկաներին: Ունենք ընդհանուր բյուջե ՝ 100 հազար ԱՄՆ դոլար և մրցույթ կհայտարարվի, ինչի արդյունքում կլինեն հաղթողներ»,- ասաց Եսայանը:

Նա նաև ընդգծեց, որ հոկտեմբերի 6-ին՝ համաժողովից առաջ, լինելու է համերգ, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին:

Համաժողովն արդեն տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրվել են երաժիշտներ, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Լինելու է 70 երաժիշտ 16 երկրի և 30 երաժիշտ՝ Հայաստանից:

«Նվագախումբը կատարելու է այդ 16 երկրի տարբեր երաժշտություններ և կլինի նաև 17-ը՝ հայկական, կլասիկ ոճի: Այդ ամենից հետո մենք առաջին անգամ կհայտարարենք արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով, որը կատարվելու է օնլայն ռեժիմով: Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը»,- շեշտեց Եսայանը:  

Ավելի վաղ հրապարակվել են նաև մի շարք այլ բանախոսների անուններ՝ «Reddit»-ի և «Initialized Capital»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի նախագահ Վահե Թորոսյանը, «Սիմենս»-ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:

 «WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-նն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: «WCIT 2019»-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգինաերի ձեռնարկությունների միությունը:

Գ.Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը․ ՀՔԾ ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի Ավազակային հարձակումներ կատարած 4 քաղաքացին կալանավորվեցին. 2-ը՝ պայմանագրային զինծառայող են, 1-ն էլ տուժողի թոռը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի «ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ «Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է