Հայտնի է դարձել «Օսկար»-ի գլխավոր հավակնորդների անունները
Բուքմեյքերները հայտնել են կինոարվեստի ոլորտում հանձնվող «Օսկար» մրցանակի՝ 2020թ.-ի հավակնորդների անունները, հայտնում է The Independent-ը:
Ըստ կանխատեսումների՝ մրցանակի հիմնական հավակնորդը ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսն է, որը հայտնի է «Ջոկեր» ֆիլմում գլխավոր կերպարի՝ Թոդ Ֆիլիպսի դերով:
Մրցանակի այլ հավակնորդների շարքում են Թոմ Հենքսը՝ «Գեղեցիկ օր թաղամասում», Թերոն Էջերթոնը «Ռոքեթմեն» և Անտոնիո Բանդերասը՝ «Ցավ և փառք» ֆիլմերում դերերի համար: