Անհնարին եմ համարում ներկայացնել Փաշինյանի կառավարությունը. Գայանե Շագոյանը հեռանում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում դիմել է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից:
«Բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ թե´ հանքարդյունաբերության հարցին, թե´ խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին եմ համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»,- գրել է Շագոյանը: