«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, սակայն ապարդյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կարողացել գործուն միջոցներ կիրառել դեպքի առթիվ:
Ինպես հայտնի է դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարը, սակայն կրկին ապարդյուն, քանի որ չի տրվել խնդրի օպերատիվ լուծում:
Հրդեհը շարունակում է տարածվել՝ ընդգրկելով ողջ շենքը և պատաճառելով միլլիոնավոր դոլլարների վնասներ: