Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բացահայտվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և կառավարության որոշմամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման մասին պահանջները:

Այդպիսով, 2016-2017 թվականներին սննդամթերքի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների փուլում առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տարբեր տնտեսվարողներից ապրանքի նմուշ ու սերտիֆիկատ պահանջելու և այդ կերպ նրանց համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ անհիմն մերժել է հայտերն ու պայմանագրեր կնքել առավել բարձր գնային առաջարկ ներկայացրած այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 13.122.000 դրամի էական վնաս, ինչպես և հեղինակազրկվել է պետական մարմնի համբավը:

Այնուհետև քրեակատարողական ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք փաստացի ապրանքների ձեռքբերման մրցույթների անցկացված չլինելու պայմաններում կազմել են հիշյալ մրցույթներն անցկացված լինելու և տնտեսվարողների հայտերը մերժելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնք նույն ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավարության կողմից ներկայացվել, ապա հաստատվել են ժամանակավորապես կարգադրիչ լիազորություններով օժտված հանձնաժողովի անդամների կողմից:

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան