Մինչ Փաշինյանը ընտանիքի հետ եկեղեցում էր, նրա թիկնապահները հսկում էին դուռը՝ ներս չթողնելով որեւէ մեկի
Տոնական Գյումրիում շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ, պաշտոնյաների ուղեկցությամբ նորաբաց Շիրազի փողոցից հասել է Սուրբ Նշան եկեղեցի։
Մինչ վարչապետը եկեղեցում էր, նրա թիկնապահները դրսից եկեղեցու դուռը շրջափակել են՝ ներս չթողնելով որևէ մեկի՝ ոչ լրագրողներին, ոչ քաղաքացիներին։ Փաշինյանը ուղեկիցների հետ մտավ նաեւ թանգարան, որի մուտքը եւս փակեցին թիկնապահները։
Նշենք,որ գյումրեցիներից շատերն էին տեսնել ուզում Փաշինյանին, բայց ոստիկանությունը տարածքից հեռացնում էր բողոք ունեցող քաղաքացիներին։