Сегодня: 16 Октябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կրասնոդարում ադրբեջանցուն 22 տարվա ազատազրկման են դատապարտել Սոչիում մանկահասակ աղջկա սպանության համար

Կրասնոդարի երկրամասային դատարանը հրապարակել է Ադրբեջանի 30-ամյա քաղաքացու դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել մանկահասակ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարման (ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ) եւ նրա սպանության (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) մեջ: Տղամարդը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Ավելի վաղ «Ъ-Кубань»-ը հայտնել էր, որ 2018 թվականի մարտի 13-ի գիշերը մեղադրյալը Սոչիի Ադլերի շրջանի Բեստուժեւո գյուղում տանը մենակ է եղել իր կենակցուհու 5-ամյա դստեր հետ: Աղջկա հղի մայրն այդ ժամանակ հիվանդանոցում էր: Ադրբեջանցին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին եւ փորին: Դրանից հետո գնացել է քնելու:

Տղամարդն առավոտյան հայտնաբերել է, որ երեխան կյանքի նշաններ ցույց չի տալիս, որից հետո նրա մարմինը դրել է պայուսակի մեջ եւ տարել գետափ, որտեղ ծածկել է քարերով: Նա հարեւաններին հայտնել է, թե երեխան կորել է եւ անգամ նրա որոնումներն է կազմակերպել, այնուհետեւ դադարել է կապ հաստատել: Ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են Ադլերի հոսթելներից մեկում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա մահը վրա է հասել որովայնի վնասվածքի հետեւանքով: Տղամարդու նկատմամբ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել:

 

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?