Այսօր՝ 22 սեպտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՊՆ գնդապետները` աղմկալի միջադեպի կիզակետում

Երեկ Ria.ru կայքը լուր հրապարակեց այն մասին, որ ռուսական ORSIS զինագործական ընկերությունը ՀՀ ՊՆ-ին դատի է տվել մի մրցույթի տապալման համար: Մրցույթը, ըստ հրապարակման, վերաբերվում է փամփուշտների արտադրությանը: Հարցը մամուլում լայն տարածում գտավ և շատ ցավոտ արձագանքներ եղան, ընդհուպ տրվեցին  քաղաքական երանգներ: Շատերը սրանում տեսնում են հերթական հայ-ռուսական հակասություններ և այլն: ArmLur.am-ը ևս փորձեց ուսումնասիրել եղելությունը և անցկացրեց փոքրիկ լրագրողական հետաքննություն:

 
Ինչպես պարզվում է, խնդիրը սկսվել է ոչ թե ռուսաստանյան ORSIS ընկերության հետ, որը «Промтехнологии» կոնցերնի մասն է կազմում, այլ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչների հետ: Փորձեցինք գտնել այդ ընկերությունը. ինչպես պարզվեց, հայկական էլեկտրոնային ռեգիստրում կա «Օրսիս Արմս» ՍՊԸ, որը գրանցվել է 2017թ.: Ընկերության հիմնադիրներն են Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը:

Կարճ ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ այս երկու անձիք էլ ՀՀ ԶՈւ ուժերի բարձրաստիճան զինվորականներ են, գնդապետներ: Առաջինը գործող գնդապետ է, երկրորդը պահեստազորի: Առաջինն ի դեպ այս սկանդալից հետո իր մասնակցությունը կասեցրել է: Սակայն պարզ է, որ այստեղ կա շահերի բախում և անհասկանալի իրավիճակ: Բարձր աստիճանի զինվորականը ստեղծում է ընկերություն, և այդ ընկերությունը բանակին զենք ու զինամթերք է մատակարարում:

 
ArmLur.am-ը փորձեց մյուս կողմից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն չհաջողվեց: Մենք պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի տեսակետը:
Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր Բաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում 6 դրամով հողեր վաճառած նախկին գյուղապետը կրկին ցանկանում է համայնքը ղեկավարել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն Գ.Ծառուկյանի աջակցությամբ ռուսերենով լույս է տեսել Թումանյանի հոբելյանական հատընտիրը Առանց հայկական երշիկի ադրբեջանական գյուղում սեղան չեն նստում «Արդարություն» կուսակցությունը Արցախում քաղաքական երրորդ բևե՞ռ «Բարի Սամարացի» ընկերության երշիկը ադրբեջանական խանութում Արթուր Գևորգյանը չի կարողանում առերեսվել իր խղճուկ կարգավիճակի հետ Ամուլսարի շահագործման դեմ բողոքում են Ծովինար եւ Վարդահովիտ գյուղերի բնակիչները (վիդեո) Սա Հայաստանի պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս մասին գրվելու է դասագրքերում. Ռոբերտ Քոչարյան 2019 թ. ընդունելության արդյունքները գերազանցեցին բոլոր լավատեսական սպասելիքները. Թամարա Վարդանյան ՈՒՂԻՂ. Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ) Ի՞նչ անել, որպեսզի արտագնա զբոսաշրջիկները կրկին խնդիրներ չունենան, ինչպես Եգիպտոսում եղավ Վանաձորում խանութի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը