Сегодня: 16 Октябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Մակդոնալդսի» գլխավոր տնօրենի հետ

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համագործակցությունն ընդհանրապես։ Խոսքն առաջին հերթին սննդի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մասին է։ Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար այն, թե ինչպես է մեր նորմաստեղծ աշխատանքն ազդում բիզնեսի վրա։ Կարեւոր է օգտագործել ինստիտուցիոնալ հնարավորությունները ԵՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման համար»,- նշել է Սարգսյանը։

«Մեր հիմնական նպատակը  մրցակցային միջավայրը խրախուսելն է եւ տարածաշրջանի զարգացման շարունակումը։ Մենք շահագրգռված ենք համագործակցելու հարցում, ողջունում ենք նոր տեխկանոնակարգի ստեղծումը թռչնամսի գծով եւ դրական ենք նայում դրա արագ ընդունմանը»,- նշել է Կարենը։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ «Մակդոնալդսը» ներկա է ավելի քան 120 երկրում։ Այդ թվում Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում։ Միեւնույն ժամանակ, ընկերության արտադրանքի մոտ 98 տոկոսը մատակարարում են հայրենական մատակարարները՝ գյուղատնտեսական համալիրի ավելի քան 160 ձեռնարկություն։

«Մակդոնալդսի» ռուսական մասնաճյուղի ներկայացուցիչների կարծիքով՝ նոր տեխկանոնակարգը թռչնամսի գծով առավելագույն հստակ է նկարագրում այդ մթերքին ներկայացվող պահանջները եւ համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին։ Նոր պահանջները պետք է նպաստեն անվտանգության եւ արտադրանքի որակի բարելավմանը վերջնական սպառողի համար։

Կողմերը պայմանավորվել են համագործակցության եւ հարցերի համատեղ քննարկման շուրջ՝ կապված ինչպես արդեն առկա, այնպես էլ ձեւավորվող նորմատիվ բազայի հետ։ 

 

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?