Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանը պետք է ազատվի փոքր պետության բարդույթից. Փաշինյան


Այսուհետեւ Հայաստանի դեսպանները պետք է հանդես գան որպես ամբողջ հայության դեսպաններ: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

 

Վարչապետը նշեց, որ սա թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո առաջին նման համաժողովն է եւ լավ առիթ խոսելու արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթների եւ գործիքակազմի մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի՝ ո՞րն է արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ է պետք ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարել: «Մեր նպատակն է ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, դրանց մարկարդակի հետեւողական բարձրացումը, երկրի եւ քաղաքացիների անվտանգության եւ բարօրության համար առավել բարենպաստ միջավայրի ապահովումը»,- շեշտեց Փաշինյանը: Նրա խսքով՝ դրա համար անհրաժեշտ է երկրի ձայնն ավելի լսելի դարձնել, դիրքորոշումներն ավելի տեսանելի, մոտեցումներն աշխարհի համար ավելի ընդունելի, եւ այստեղ խնդիր է՝ միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտության բարձրացումը, երկրի հեղինակության բարձրացումը:

 

 

Վարչապետը շեշտեց, որ դրա համար նախադրյալներ եւ հնարավորություններ կան, եւ կարեւորագույն գործոններից մեկը թավշյա հեղափոխությունն է, որը տառացիորեն համաշխարհային իրադարձություն դարձավ: Հայաստանի դեսպանություններն ու դիվանագիտական ներկայկացուցչությունները պետք է այս փաստն օգտագործեն աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման համար, հիշեցրեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ սա քաղաքական թիմի կամ ուժի հեղափոխություն չէր, այլ ժողովրդի, եւ պետք է աշխարհին պատշաճ կերպով ներկայացնել՝ ոչ թե որպես լրատվական թողարկում, այլ որպես երկրի մասին տեղեկություններ:

 

Աշխարհում, որտեղ բոլորը խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին, ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտը, հիշեցրեց վարչապետը: Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը մեր նպատակն է, եւ այն անշրջելի է, քանի որ հիմնված է ոչ թե անհատի կամ քաղաքական թիմի վրա, այլ ժողովրդի կամքի եւ ձգտումների վրա:

 

Արտաքին քաղաքականության մյուս սկզբունքը համահայկական ձգտումներն են: Եվ այստեղ ակնհայտ է դառնում փոքր ազգի եւ փոքր ժողովրդի բարդույթի ընկալման խնդիրը, ընդ որում այդ բարդույթը կարող է արտացոլվել բոլոր արտաքին ոլորտներում՝ ընդհուպ մինչեւ արտաքին քաղաքականություն:

 

«Ինչին ես արդեն որպես վարչապետ այցերի ընթացքում ականատես եմ եղել», - ասաց Փաշինյանը ՝ հավելելով, որ այդ բարդույթը հաղթահարելու համար դեսպանները այսուհետ պետք է ներկայացնեն ոչ թե որեւէ քաղաքական ուժ, էլիտա կամ նույնիսկ պետություն, այլ ամբողջ հայությանը:

 

Ինչպես նշեց Փաշինյանը, դրա համար կան բոլոր նախադրյալները, եւ կառավարությունն ունի հավասար մակարդակի աջակցություն երկրի եւ սփյուռքի ժողովրդի կողմից: «Եվ մենք պայմանավորվեցինք, որ ժողովրդավարական գործընթացները անշրջելի են, եւ նպատակը Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի միջեւ սահմանները ջնջելն է», - հիշեցրեց Փաշինյանը ՝ հավելելով, որ դեսպանություններն այդպիսով պետք է միավորվեն եւ համայնքները չբաժանեն իշխանամետերի, հնի եւ նորի:

 

Ըստ Փաշինյանի՝ նա այս երեւույթը հանդիպել է համայնքների հետ հանդիպումների ժամանակ եւ դա անընդունելի է համարում: Միաժամանակ վարչապետը շեշտեց Սփյուռքի գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արտաքին գործերի նախարարության, դեսպանատների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը:

 

Վարչապետը հիշեցրեց, որ հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո նա հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ չեն լինի: «Եվ դրանք չեն էլ եղել: Ապահովվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցերի վերաբերյալ դիրքորոշման հաջորդականությունը:

 

Բայց սա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Գործնականում  շատ բան փոխվել է», - ասաց Փաշինյանը: Ըստ նրա, նախեւառաջ դա խուսանավելու փոխարինումն է սեփական հստակ դիրքորոշմամբ եւ դրա հետեւողական պաշտպանությունը:

 

Սա չի նշանակում ամբողջական մերժում խուսանավելուց եւ ճկունությունից: Սակայն առանց հստակ դիրքորոշման եւ  երկրի շահերին համապատասխանելու խուսանավելը նշանակում է տաշեղ լինել բուռն հոսանքում: Խուսանավել՝ ունենալով սեփական դիրքորոշումը նշանակում է լինել նավակ եւ կառավարել շարժումը եւ անգամ հոսանքը:

 

Սա հեշտ ճանապարհ չէ, բայց հենց այս ճանապարհով մենք պետք է առաջ գնանք, դա բխում է երկրի շահերից, ասաց Փաշինյանը:

 

Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր