Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինում հրդեհ է բռնկվել. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Volkswagen Golf մակնիշի 36 ԼԳ 438 համարանիշի և BMW մակնիշի 36 DF 858 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել արտակար իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ