Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
Հայտարարություն
Երբ, դեռևս այս տարվա հունվարին, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում 2019 թվականին ձեռք բերված ինչ–ինչ պայմանավորվածությունների ու քննարկված առաջարկների կիրարկումը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի քննարկումը, քանի դեռ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրավահաջորդ հանդիսացող Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չեն տվել իրավաքաղաքական գնահատական խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված 1988 թվականի փետրվարին Ասկերան ավանում և հարակից գյուղերում, Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում և 1988–1991թթ. Արցախի պատմաիրավական տարածքների այլ բնակավայրերում հայերի և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, երբ կուսակցությունն ահազանգում էր, որ այսպես կոչված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը սոսկ ծուղակ են հայկական կողմի համար, Արցախի իշխանությունները պահապանեցին քար լռություն, իսկ քաղաքական ուժերը զբաղված էին նախընտրական զարգացումներով: Միայն ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը շտապեց հայտարարել, որ դա թյուրըմբռնում է, և որ նման իրողություն գոյություն չունի: Վերջին օրերի զարգացումները ուղղակի դարձան մեր մտահոգությունների առհավատչյան։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ հայտարարում է, որ իրավունքի ուժով իրեն վերապահված ողջ գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և սուբյեկտայնությունը վտանգող որևէ դրսևորում և անելու է ամեն ինչ հավաքական կերպով չեզոքացնելու հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք: Արցախի «Արդարություն» կուսակցությունը տեր է կանգնել ու տերն է մեր հաղթանակի և չի հանդուրժի ոչ փուլային և ոչ էլ փաթեթային բանակցությունները։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախը պե՛տք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որպես բանակցող կողմ, ինչը միայն կարող է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին հաղորդել կոնստրուկտիվ ու իրական լուծմանը միտված բնույթ։
Մենք պնդում ենք՝ հաղթանակը չի վաճառվում։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ