Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է, որը լինելու է. Արսեն Բաբայան

Իրական հեղափոխությունը նաեւ սեփական խոստումների նկատմամբ պատասխանատվություն ունենալն է եւ դրանք չկատարելու համար անձնական պատասխանատվություն կրելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Իշխանության խոստումների մասին
Այն, որ գործող իշխանությունն իր խոստումների հիմնական մասը չի կատարել ու չի էլ կատարելու, վաղուց ենք համոզվել։ Իսկ «100 փաստերի» մասին պարբերաբար ասուլիսներում թվարկվող քայլերի մի մասն իրականության հետ կապ չունեն, մյուս մասն անչափելի են, իսկ մնացած մասն էլ այնքան անկարեւոր են, որոնց մասին նույնիսկ վարչության պետի մակարդակում խոսելն է անտեղի։
Որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել գործող քաղաքական ուժի խոստումները չկատարելու ավանդույթը։
Բոլորս էլ գիտենք բազմաթիվ անկատար հանրահայտ խոստումներ, օինակ՝ արագաչափերի վերացման, կարմիր գծերի հանման, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու խոստումները։ Ի դեպ, այն հանգամանքը, որ այս բոլոր խոստումներն էլ անհեթեթ էին, ինձ համար ակնհայտ էր հենց խոստումը լսելու պահին։ Փաստ էր, որ այդ խոստումներն անհնիմն են ու ամենեւին չեն բխում մեր շահերից։
Բայց հիմա խոսելու եմ ավելի վաղ ու մոռացված խոստումներից մի քանիսի մասին, որոնք էլ փաստելու են, որ իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպը։
Ինչպես գիտենք՝ 2016 թվականին, երբ Գյումրու քաղաքապետի ընտրություններն էին, դրան մասնակցում էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ կուսակցությունը տվեց բազմաթիվ խոստումներ։
Այսպես, ՔՊ-ն խոստանում էր. Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվեն հետեւյալ ծրագրային դրույթները
1. Հիմնանորոգվելու են Երեւանյան խճուղին, Վազգեն Սարգսյան փողոցը։
2. Հիմնանորոգվելու են քաղաքի 4 գետնանցումներ։
3. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է 15 խաղահրապարակ՝ բասկետբոլի զամբյուղներով եւ ֆուտբոլային դարպասներով։
4. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է մանկահասակ երեխաների համար նախատեսված 15 խաղահրապարակ։
5. Ստեղծվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան մեկ գրադարան։
6. Կաուցելու են 5 հանրային զուգարան։
7. Ամբողջությամբ լուծվելու է բազմաբնակարան շենքերի մասնակի կամ ամբողջական վերանորոգման կարիք ունեցող տանիքների հարցը։
8. Տնկվելու է 10 հազար ծատ, կանաչապտվելու են 5 կենտրոնական փողոցներին հարակից մայթերի բոլոր հողային հատվածները։
9. Քաղաքի կենտրոնում տեղադրվելու է մեծ էլեկտրոնային ցուցատախտակ, որի վրա երեւալու է տվյալ պահին Գյումրիի անօթեւան ընտանիքների թիվը, վերջին մեկ ամսվա, վերջին մեկ տարվա ընթացքում բնակարան ստացած ընտանիքների թիվը (ի դեպ՝ այս կետի շուրջ հետագայում հանդես կգամ առանձին հրապարակմամբ)։
10. Ավագանու մեծաասնություն ունենալու դեպքում մենք չեղյալ կանենք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանին, «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու՝ Գյումրիի գործող ավագանու որոշումը։
ՔՊ կուսակցությունը, որը ներկայումս ՀՀ-ում գործող իշխանությունն է, խոստացել էր նաեւ, որ երկու տարվա ընթացքում վերը նշված կետերից թեկուզ մեկի չիրականացման դեպքում Գյումրիի իրենց քաղաքապետը հրաժարական կտա։
Իհարկե Գյումրիի քաղաքապետի ընտրություներում ՔՊ կուսակցությունը չհաղթեց, թեեւ խոստումներն իսկապես լավն էին ու արժեին հաղթանակի։ Ակնհայտ էր, որ այդ խոստումների զգալի մասն անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ ՀՀ կառավարության մասնակցությունը։ Նրանք նաեւ խոստանում էին, որ կառավարությանը ստիպելու են մասնակցել թվարկված ծրագրային դրույթների իրականացմանը։
Այդ ընտրություներից ուղիղ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ստացավ Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանությունը։ Այսինքն՝ արդարացի ակնկալիք առաջացավ, որ այդ ծրագրային դրույթները պետք է կյանքի կոչվեն։
Իսկ հիմա, երբ Փաշինյանի կողմից ամբողջական իշխանությունը վերցնելուց հետո անցել է երկու տարի, եկեք ստուգենք, թե Գյումրիի համար տրված խոստումներից որն է նա կատարել։ Իսկ որ այդ խոստումներն ամբողջությամբ կարող էր կատարել, որեւէ կասկած չի առաջացնում։
Առաջինը կատարվեց Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու խոստումը, որը, վստահաբար կարող ենք պնդել, ոչինչ չփոխեց գյումրեցու կյանքում։ Դրանից հետո բարեկարգվեց Երեւանյան խճուղին։ ՎԵՐՋ։ Որեւէ այլ խոստում, որ թվարկված է, մինչ օրս, այսինքն երկու տարում, չի կատարվել։
Եվ ուրեմն, եթե ՔՊ-ն խոստանում էր, որ Գյումրիում իշխանություն ունենալու դեպքում, եթե երկու տարում այդ խոստումներից որեւէ մեկը չկատարի, ապա իրենց քաղաքապետը հրաժարական կտա, եւ այժմ, երբ իրենք ունեն ոչ միայն Գյումրիի իշխանությունը, այլ ամբողջ Հայաստանինը եւ երկու տարում չեն կատարել կարեւորագույն խոստումները, ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանը մինչեւ հիմա հրաժարական չի տվել։
Պատասխանն ինձ համար ակնհայտ է. նրանք խոստանում էին, ընդամենը խոստանում, ինչպես բազմաթիվ այլ խոստումներ, որ այդպես էլ անկատար մնացին։ Նրանք միշտ առաջնորդվել են՝ «Խոստանանք, որ ընտրվենք» սկզբունքով, իսկ երբ իշխանություն ունենանք՝ կլղոզենք ու անհեթեթ 100-ավոր փաստերով հանրությանը կկերակրենք։
Իրական հեղափոխությունը նաեւ սեփական խոստումների նկատմամբ պատասխանատվություն ունենալն է եւ դրանք չկատարելու համար անձնական պատասխանատվություն կրելն է։ Իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է, որը լինելու է…»,- գրել է նա: