Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո ազգին նվաստացրել, միլիարդներ են վաստակել. Փաշինյան
Երբ մենք հայտարարում էինք, որ պետք է ներողություն խնդրելով, կսկիծով, ինքներս մեզ դատափետելով փակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, ինչպես եւ կարելի էր սպասել, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը եւ այլն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ապրիլի 24-ի միջոցառումներին եւ դրանց խորհրդից:
«Այդպիսի անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը եւ այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետեւ ոմանք նաեւ չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել:
Մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման: Մեր ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգայինի, հայի տեսակի, հայի կերպարի: Այո, մենք այդ ընկալումը հակադրում ենք մինչ այժմ եղած շատ ընկալումներին: Սա է ապրիլի 24-ի միջոցառումների ամենակարեւոր խորհուրդը:
Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»,-հայտարարեց Փաշինյանը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ