ԱԺ փորձաքննության խնդիրներն ու իմքայլականների քվեարկությունը․ աղմկահարույց նախագծի հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ թեժ քննարկվեց և ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Եվ պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձեւակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետեւի գրավոր կարգադրությունը:
Նշենք, որ բանավոր կարգավորման հարցը ամենաքննադատվողներից է եւ անգամ բացասական է եղել արձագանքը ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի կողմից։ Նրանք եզրակացության մեջ նշել էին, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:
Երեկ խորհրդարանում օրենքն ընդունվեց 82 կողմ, 13 եւ ձեռնպահ 14 ձայներով։ Ուշագրավ է, որ եղել են իշխող խմբակցության պատգամավորներ, որոնք այս նախագծի քվեարկությանը չեն մասնակցել։ Նրանք են՝ Սոնա Ղազարյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Հրաչյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը։
ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ականները որոշեցին ձեռնպահ մնալ՝ սպասելով իրենց առաջարկները ընդունմանը։ Եվ չնայած երեկ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այսօր պետք է փոփոխություններ լինեն, սակայն ընդդիմադիր ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, սակայն դրանք փոփոխված տարբերակում այդպես էլ տեղ չեն գտել»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ