Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին․ Տիգրան Ուրիխանյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեկ տարուց ավել փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերևացող գումարը։ Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաև վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որևէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետև նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետև ոչ Խորհրդարանը, ոչ էլ որևէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձևավորմանը մասնակցել։ Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել։ Այս հանգամանքը խոսում է նրա մասին, որ կառավարությունն ինքն է դիմել խմբակցությանը փոփոխության առաջարկով, իսկ ապացուցում է դա այն, որ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության ներկայացուցիչն իմ աշխատակցի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հիմնադրամի խորհրդում իմ կարգավիճակի հարցը։ Եզրակացությունները ժողովրդին, բայց կա մի բայց՝ ես գործող պատգամավոր եմ, ու ամեն քառօրյա կառավարությունը ստիպված է լինելու նորից լսել այդ հարցը, պարզաբանել այն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Իսկ շարունակելու ենք տեսանյութում ֆիքսված պահից»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ