Չի կարելի ոստիկանությանը մտցնել քաղաքականություն. Վլադիմիր Գասպարյան. News.am
Ես չեմ կարծում, որ երեկ Գավառի հիվանդանոցում այն իրավիճակն է եղել, որ պետք է ոստիկանները կրակեին։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ողջ հանրապետությունը ցնցած միջադեպերին։
«Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել, պետք է ի նկատի ունենալ, որ բորբոքված մասսա կա, մարդիկ են սպանվել, ոստիկանությունը պետք է համապատասխան աշխատանքներ տարած լիներ»,–ասել է Վլադիմիր Գասպարյանը՝ չցանկանալով կատարվածի համար մեղավորներ կամ պատասխանատուներ փնտրել։
Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ ճիշտ չէ առանձին պաշտոնյաների սխալները համակարգին վերագրելը։
«Ցավալի է, որ նման դեպքեր են գրանցվում, և ես ցավ եմ ապրում, որ ոստիկանությունը այսպիսի քննադատության է արժանանում։ Ոստիկանությունը միայն ոստիկանապետը չէ, ոչ էլ իր տեղակալները, ոստիկանությունը համակարգն է, և բոլոր սխալները վերագրել համակարգին, մեղմ ասած, ճիշտ չէ»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը։
Դիտարկմանը, թե կրիմինալի «մեջքը կոտրելու» փոխարեն ոստիկանության «մեջքն է կոտրվում», Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է.
«Կրիմինալի մեջքը չենք կոտրել, օրենք ընդունելով չի կրիմինալի մեջքը կոտրելը։ Իսկ ոստիկանությանը պետք չէ վրաերթի ենթարկել. թողեք ժամանակն անցնի, միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպաշտպանեն պետական, պահպանողական մոտեցումներն ու սկզբունքները»։
Ըստ նախկին ոստիկանապետի՝ պետք է թողնել, որ ոստիկանությունը ինքնուրույն լինի և պահպանել ոստիկանության՝ ազգային լինելու սկզբունքը։
«Ոստիկանությունը չի կարող լինել կարգադրություններ անող։ Ես կարծում եմ, որ որոշ ուժեր ոստիկանությունում պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրենց սպասվում։ Այն ծրագրային բարեփոխումները, որ մենք կատարում էինք, դա լավագույն տարբերակն էր, հիմա ինչ-որ փոփոխություններ են անում, սակայն ոստիկանությունը նուրբ օրգան է, նա զգում է այդ մթնոլորտը, ոստիկանները ռիսկային գոտում են աշխատում, նրանց պետք է պաշտպանել, նրանք պետության մարդիկ են, չի կարելի կուսակցական մարդիկ սարքել, չի կարելի ոստիկանությանը մտցնել քաղաքականություն, տեղին, թե անտեղին դեմ տալ դրան»,-ասել է նա և ընդգծել. «Ճիշտ չեմ համարում ոստիկանությունը քաղաքական հարցերին խառնելը. պետության մարդը պետք է վեր լինի կուսակցական մոտեցումներից»։
Վլադիմիր Գասպարյանը մտավախություն է հայտնել, որ եթե շարունակեն ոստիկանության հետ նման կերպ վարվել, հետագայում երկար տարիներ կպահանջվի վերականգնելու ոստիկանության համբավը։
«Եթե պետությունը շահագրգռված լինի ամուր ոստիկանություն ունենալով, ոստիկանն էլ իր հերթին շահագրգռված կլինի անվերապահորեն ծառայել պետությանը։ Վայ էն ոստիկանությանը, որը քաղաքական պատվերներ է կատարում, պետք է ոչ թե ճիշտ լինել, այլ ճշմարտիտ, այդ սկզբունքով եմ ես առաջնորդվել»,-եզրափակել է նախկին ոստիկանապետը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ