Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն
Քաղաքականություն

«Այսօր նույնիսկ «պողոսն» այլևս հասկանում է, որ Հայաստանը սահուն վեր է ածվում անձ-պետության». Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի չվերածվենք ամեոբա-հասարակության

Անկախության ողջ ժամանակաշրջանում կամ, ինչպես ընդունված է քաղաքագիտական դիսկուրսում, անցումային ժողովրդավարության ողջ շրջանում երկրի առաջին դեմքի դերն ու քաղաքական ազդեցությունը հանրային կյանքում եղել են բավականին վճռորոշ:

Սակայն առաջին դեմքերն այդ ազդեցությունը փորձել են իրականացնել ոչ միայն անձամբ, այլև առանձին ազդեցիկ և խարիզմատիկ պաշտոնատար հեղինակությունների և պետական ինստիտուտների միջոցով:

Եվ թեպետ այդ համակարգն ավելի շուտ նման էր արքունիկի, որում անձի քաղաքական ազդեցությունը պայմանավորված էր ոչ այնքան պետական կառավարման հիերարխիայում նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով, որքան Երկրի առաջին դեմքին մոտ գտնվելու (անձնապես վստահելի լինելու) հանգամանքով, այդուհանդերձ պետական իշխանության իրականացումը կրում էր որոշակիորեն ապակենտրոնացված բնույթ:

Թեկուզ և կառավարման ռեժիմը բնութագրվում էր, այսպես կոչված, ‹‹փափուկ›› ավտորիտար, այդուհանդերձ պետական իշխանության պատասխանատվությունը, դե ֆակտո, կրում էր պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ:

Այսօր նույնիսկ ‹‹պողոսն›› այլևս հասկանում է, որ Հայաստանը սահուն վեր է ածվում անձ-պետության:

Այսօր աեավել քան ակնհայտ է, որ հանրային կյանքում մեկ և միակ գործող անձը՝ Երկրի Վարչապետն է և ամեն ինչ պայմանավորված է նրանով և պտտվում է նրա շուրջը:

Հանրային կյանքի մնացած մասնակիցները՝ պաշտոնյաներից մինչև քաղաքացի, բոլորը միասին, ինչպես նաև յուրաքանչյուրն առանձին՝ որևէ դերակատարում չունի: Նրանց ընդամենը վերապահված է պետականության դեկորի դերակատարում:

Մինչ դեռ քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է և հանրային կյանքի բոլոր մասնակիցները՝ քաղաքացիները, պետական մարմիններն ու պաշտոնյաները, տնտեսվարող ընկերությունները, հասարակական և քաղաքական կազմակերպությունները հանդիսանում են այդ օրգանիզմի կենսունակությունը ապահովող օրգանները: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան ունի իր ֆունկցիան, իր նշանակությունը, այնպես էլ հանրային կյանքի յուրաքանչյուր մասնակից ունի իր պարտավորություններն ու դերակատարումը:

Ո՞ր դեպքում է կենդանի օրգանիզմը առավել կենսունակ: Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր օրգան առանց խափանումների կատարում է իրեն վերապահված դերը: Ճիշտ նույն իրավիճակն է նաև հանրային օրգանիզմի կամ հասարակության պարագայում:

Այս առումով հետաքրքիր է անցյալ դարի ֆրանսիացի պատմաբան և գրականագետ Էմիլ Ֆագեի մեկնաբանությունը, որը նա արել է դեռևս 1915թ. լույս տեսած իր հանրահայտ ‹‹Անձեռնահասության պաշտամունքը›› գրքում:

Էմիլ Ֆագեն գրում է.

Նույնիսկ կենդանիների մոտ, որքան բարձր է նրանց զարգացվածության աստիճանը, այնքան ավելի բարձր է նրանց մարմնի տարբեր մասերի ֆունկցիաների դիֆերենցվածությունը, այնքան ավելի բարձր է նրանց ներքին օրգանների ֆունկցիոնալ մասնագիտացվածության մակարդակը: Մի օրգանը մտածում է, երկրորդը՝ գործողություններ է կատարում, երրորդը՝ կերակուրն է մարսում, չորրորդը՝ շնչում է և այդպես շարունակ:

Կան արդյո՞ք էակներ, որոնցում մեկ օրգան է և՛ շնչում և՛ ընկալում ինֆորմացիան և՛ մարսում կերակուրը:

Այո կան, փաստում է Ֆագեն, դրանք՝ ամեոբաներն են (միաբջիջ կենդանիները Խ.Հ) և ավելացնում է, ամեոբաները՝ բնության մեջ ամնեացածր զարգացվածության էակներն են, նրանք զիջում են նույնիսկ բույսերին:

Ակնհայտ է, շարունակում է հեղինակը, որ ներդաշնակ հասարակությունում յուրաքանչյուր օրգան կատարում է խիստ որոշակի ֆունկցիա, այսինքն նրանք, ովքեր ստացել են համապատասխան կրթություն և ունակ են կառավարելու՝ կառավարում են, ովքեր ունակ են զբաղվել օրենսդրականությամբ՝ մշակում են նոր օրենքներ կամ շտկում նախկինում ընդունված օրենքները, ովքեր ունեն համապատռասխան մասնագիտական կարողություններ իրավունքի բնագավառում՝ գործում են դատական համակարգում որպես դատավորներ: Այդ հասարակություններում երբեք անդամալույծին չեն վստահի գյուղական փոստատարի աշխատանքը:

Հասարակությունը, որպես օրինակելի համակարգ պետք է ընդունի բնությունը, որում յուրաքանչյուր օրգան ունի շատ կոնկրետ և խիստ կանոնակարգված ֆունկցիա: Բնությունը գործում է ջոկողաբար և նրա գործիքներից ամենակատարյալն այն է, որն առավել օգտակար է կոնկրետ մեկ գործողության համար: Ճիշտ այդպես մարդը մասնագիտորեն որակյալ կարող է կատարել լոկ մեկ գործ: Ուստի, ոչ ցանկալի հետևանքներից խուսափելու համար օրենսդրորեն պետք է արգելվի ‹‹միևնույն անձին և՛ կոշիկ կարելը և՛ ֆլեյտա նվագելը›› - արձանագրում է Ֆագեն՝ հղում կատարելով Արիստոտելին:

Ավելին, շարունակում է պատմաբանը, ներդաշնակ հասարակություն է նաև այն հասարակությունը, որում այս կամ այն աշխատանքը չեն վստահում առաջին իսկ պատահածին, որում չեն ասում ամբոխին կամ հասարակության յուրաքանչյուր անդամին ‹‹դուք կկառավարեք, դուք կղեկավարեք, դուք կմշակեք օրենքներ և այլն››: Այդպիսի հասարակությունը կլիներ ամեոբա -հասարակություն, եզրափակում է Էմիլ Ֆագեն:

Թեպետ այս մտքերը շարադրվել են անցյալ դարի սկզբին, բայց դժվար է չհամաձայնվել, որ դրանք միանգամայն արդիական են մեր այսօրվա համար: Ուստի մեր խնդիրն է՝ հաղթահարել մեզանում ամեոբա-հասարակության վերածվելու սինդրոմը:

Հետգրության կարգով.

Փաստորեն մեր հավաքական հասարակական-քաղաքական միտքը առաջադեմ քաղաքագիտական ընկալումներից ետ է ավելի քան 100 տարի: Այս իրողությունը մտորելու տեղիք է տալիս»: