Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Դիմելով բառախաղի ու տարբեր հնարքների՝ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ որևէ ուղիղ պատասխան չտվեց, բայց արեց պնդումներ, որոնք նոր հարցեր են ծնում. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ավետիք Չալաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։ Դիմելով բառախաղի և տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, այնուամենայնիվ արեց մի շարք ուշագրավ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Փորձեմ ստորև դրանցից մի քանիսը ձևակերպել պարոն Փաշինյանի համար, ենթադրելով, որ վաղ թե ուշ այդ հարցերին թե ինքը, թե հնարավոր հաջորդողները, պետք է առերեսվեն՝

ա) խոսելով բանակցությունների ընթացքի մասին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տվել բանակցելու Արցախի հարցում, և ինքը կբանակցի ինչպես հարմար կհամարի, իսկ երբ ընդունելի արդյունք ստանա, կներկայացնի այն Ազգային ժողովին և ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, և ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինյան, ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա, և որը ստանալու դեպքում Դուք պատրաստ եք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։ Ի տարբերություն Ձեզ, բանակցությունների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդյունքը, և երբեք դա չի փորձում թաքցնել բառերի հետևում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացեք խաղաքարտերը, և գծեք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինյանը խուսափեց պատասխանելուց, թե արդյոք բանակցային սեղանին փուլային թե փաթեթային կարգավորման փաստաթուղթ է դրված։ Սակայն դրա մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են համանախագահները, և Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, և մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապես այլևս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խոսքը գնում է փուլային կարգավորման մասին, հիմնված երեք սկզբունքների և վեց հիմնական տարրերի վրա, հարցը ընդամենը փուլերի բովանդակության և տարրերի համակցության մասին է։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ փուլային կարգավորման այս տրամաբանությամբ, ի՞նչպիսի տարբերակ եք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, և մասնավորապես նրա Արցախյան հատվածի համար։ Եվ եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում։

գ) Պարոն Փաշինյանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմության մեջ հայտնի էին հայ և ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ինչ ինքը նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացության տակ, և արդյոք այն իր պատկերացմամբ որևէ կերպ տարբերվում է հայ ժողովրդից։

դ) Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը ևս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես և թերևս մեր համաքաղաքացիներից շատերը, հետևելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, և մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետևում, գուցե այլ կարծիք ունի։ Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ և արդարացի լուծման, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին հայտարարությունները միջազգային հանրությունից «պատերազմի իրավունք» ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները լավ են և բարձր մակարդակի վրա են գտնվում, այս պնդումը հատուկ կարևորվում է նույն Արցախյան բանակցությունների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ԵԱՏՄ հիշարժան համաժողովից հետո, որն ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպված հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ ի՞նչպիսի դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թեև պարոն Փաշինյանը փորձում է մինչև վերջ պահպանել անորոշությունը բանակցային գործընթացի շուրջը, իրականությունը այն է, որ այս հարցերից և ոչ մեկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, և որքան շուտ դրանց պատասխանները տրվեն, այնքան մեր բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, այնքան ժողովուրդը՝ ավելի համախմբված և վճռական, և այնքան վերջնական արդյունքը՝ մեզ համար ավելի նպաստավոր»։