Ընկերությունը դատի է տվել «Յուքոմ»-ին, ներկայացնելով մոտ 128 մլն դրամի պահանջ
Պարզվում է, որ «Յուքոմ» ընկերության ֆինանսական վիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Եվ չի բացառվում, որ շատ շուտով ականատես կլինենք, թե ինչպես է կապի ծառայություններ մատուցող երբեմնի հսկան սնանկանում:
Խնդիրն այն է, որ օրերս պարզ դարձավ, որ «Հէքսադա» ընկերությունը «Յուքոմ» ընկերությունից մոտ 128 մլն դրամի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան: Հայցն ընդունվել է, սակայն դեռևս առաջին նիստի օրը նշանակված չէ:
Հայցի մասին մանրամասներ պարզելու համար Orer.am-ը փորձեց կապ հաստատել կողմերի հետ, սակայն «Հէքսադա» ընկերության տնօրենի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
Չհաջողվեց հարցեր ուղղել նաև «Յուքոմ» ընկերության ֆինանսական տնօրեն Հրայր Բաբայանին, քանի որ գումարի պահանջի մասին հարցը լսելուց հետո նա անջատեց հեռախոսը, իսկ մեր հետագա զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Հիշեցնենք նաև, որ «Յուքոմ ընկերության 89 % -ը 2018-ի մայիսից գրավադրված է երեք բանկերում ՝ «Էյջ-Էս-Բի-Սի Բանկ (HSBC)», «Արդշին» և «Ամերիա»։
Ստացվում է, «Յուքոմ» ընկերության գահավիժումը կանխելն այնքան էլ հեշտ չի լինի: Առավել ևս, եթե այս ամենին ավելանան ֆինանսական պահանջի մասին այլ ընկերությունների դատական հայցեր ևս:
Ամենայն հավանականությամբ, իրավիճակը դուրս կգա կառավարելիության շրջանակներից և կապի հայաստանյան երբեմնի խոշոր օպերատորից կմնա միայն բարի հուշեր, այն էլ պատմության էջերում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ