«Իրատես». Դրությունը փրկելու համար Փաշինյանն առաջինը «կզոհի» հենց Թորոսյանին
«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանությունը կորոնավիրուսի հետեւանքներով պայմանավորված իրավիճակի կառավարումն ամբողջությամբ տապալել է, վկայում է վարակակիրների օր օրի մեծացող թիվը։ Կարանտինային ռեժիմն ամբողջությամբ անհասկանալի ու անօգուտ շրջան դարձավ։ Ոչ մի էական խնդիր այդ ընթացքում չլուծվեց, մարդիկ մնացին տանը, տնտեսական վիճակը ծայրահեղ վատացավ, իսկ վարակը մեծ տարածում ունեցավ հանրապետությունով մեկ։
Հիմա իշխանությունը կանգնած է մեղավորներ փնտրելու եւ ձախողման համար պատասխանատուներ գտնելու խնդրի առաջ։ Եվ, ըստ «օդում կախված լուրերի», այդ մեկին գտել են` առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։ Այս պաշտոնյայի բազմաթիվ հակասական հայտարարությունները իշխանությունում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել։ Ներիշխանական քննադատություններն այս անձի շուրջ այնքան շատ են, որ դրությունը փրկելու համար Փաշինյանն առաջինը «կզոհի» հենց Թորոսյանին։
Պարզվում է նաեւ, որ առողջապահության նախարարից ազատվելու հարցը հասել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Կառավարությունում խոսակցություն է պտտվում, թե Արսեն Թորոսյանը Հայաստանում, այսպես ասած, ԱՀԿ-ի «ազդեցության գործակալ» է, եւ այս եզրահանգումը պատահական չէ։
Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԱՀԿ-ի ղեկավարի հետ, վերջինս նրան հորդորել է Արսեն Թորոսյանին պաշտոնից չազատել։ Կանսա՞ այս պահանջ-հորդորին Փաշինյանը, թե՞ ոչ, առաջիկայում պարզ կլինի, բայց, այսպես թե այնպես, ձախողված կառավարման համար մեղավորներ են պետք, եւ քավության նոխազներ, անկասկած, կգտնվեն»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ