Արթուր Վանեցյանը քաղաքական կյանք կբերի խաղի նոր և հստակ կանոններ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մտահոգված է պետական համակարգի և հասարակության զգոնության նկատվող թուլացմամբ, քանի որ, ըստ նրա, պետության համար անվտանգության խնդիրը դեռևս երկար ժամանակ մնալու է առաջնահերթ խնդիր։ Ու թեև կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական, բայց միևնույն ժամանակ, նա հույս է հայտնում, որ գրագետ ու հետևողական քաղաքականության և գործողությունների շնորհիվ կարելի է առկա ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել։
«Պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարևոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների և անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձևավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք և փորձ ունեցող անձինք»,- համոզված է Վանեցյանը։
Միևնույն ժամանակ նրա կարծիքով կա լավատեսության իրական ռեսուրս, որոնք ազգային ներուժը, համազգային միասնականությունը, համերաշխ և փոխօգնության պատրաստակամ հասարակությունն է։ Վանեցյանը հիմնովին մերժելով հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների բաժանումները, խոստանում է քաղաքական կյանք բերել խաղի նոր և հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների վրա։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ