Մոտենում է իրականության հետ առերեսման պահը. Արթուր Ղազինյան
«Երեկ հինգ ժամ անբովանդակ ճամարտակելու միակ պատճառը «Արցախի ընտրյալ իշխանություններ» արտահայտության մի քանի անգամ կրկնությունն էր, ինչն արվեց դասը տանը դասն անգիր սովորած և ուսուցչի մոտ լավ տպավորություն թողնելու թույլ աշակերտի էնտուզիազմով։
Այս արտահայտության հասցեատերերը Հայաստանում և Արցախում չէին։ Այն ուղղված էր իշխանափոխության պատվիրատուներին և նպատակ ուներ ցույց տալ ստանձնած պարտավորությունների կատարման իր հանձնառությունը։
Փոխարենը Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը, այն է Սահմանադրական դատարանի իշխանության յուրացումը, և հետաձգել Ադրբեջանի սպասվող ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։
Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։
Տեղապտույտների (կռուտիտ) ու մանիպուլյացիաների շրջանագիծը նեղանում է, իսկ օղակը սեղմվում։
Մոտենում է իրականության հետ առերեսման պահը»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ