Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

ԱԺ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ զեկուցող

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը վեհաժողովի Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել է «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող։ Այս մասին Ավետիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։

Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։

Սա նշանակում է որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին»,- գրել է Սոս Ավետիսյանը։