Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն
Քաղաքականություն

Սկսում եմ իմ պայքարն ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ. Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի Գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին, հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայությունը։

Դատական համակարգում վեթինգ չիրականացնելով, դատական համակարգը թողնելով նույն վիճակում, որ վիճակում որ այն կար (ժողովրդի կողմից 0 վստահություն, անարդար վճիռներ և պատվերով դատական ակտերի կատարում) , Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքական թիմը իր ղեկավարի հետ համատեղ քայ առ քայլ իրականացնում են հեղափոխության անվան տակ ժողովրդին մատուցած իշխանափոխության իրենց ծրագիրը։

Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, 2018 թվականին դուրս եմ եկել փողոց համակարգային փոփոխությունների պահանջով և այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջը մնում է որպես ՀՀ քաղաքացի իմ օրակարգում։

Ես համոզմունք ունեմ, որ առանց հեղափոխության հարթակից հնչած օրակարգի իրականացման, որի մեջ էր նաև դատական համակարգի փոփոխությունը, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել արժեքային փոփոխություններ հանրային հարաբերություններում։

Ըստ այդմ, ես շարունակում եմ իմ սկսած հեղափոխությունը և պահանջում եմ օրվա կառավարող ուժից սկսել դատական համակարգում իրական վեթինգի գործընթաց, փոխել դատական համակարգը և ստեղծել ազատ, արդար, ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող դատարան։

Եթե օրվա իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի ի վիճակի չեն կատարելու հեղափոխական հարթակից հնչեցրած իրենց խոստումը ապա նրանց տեղը աշոտյանի կողքին է։

Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարեգին Միսկարյանս, սկսում եմ իմ պայքարը հեղափոխական ամբիոնից ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կամ նա սկսում է իրական դատական համակարգի բարեփոխումների ծրագիր, կամ ես օրենքի և իրավունքի սահմաններում ամեն ինչ անելու եմ, օր առաջ նրանից ազատվելու և իրական հեղափոխական օրակարգը կյանքի կոչելու համար։

Ես գիտակցում եմ, որ սույն հայտարարությամբ, վտանգում եմ իմ և իմ հարազատների ազատությունը և կյանքը, քանի որ այդ օրակարգը, ինչպես որ նախկիններին ձեռնտու չի, նույնքան էլ ներկաներին, և ես ի դեմս ներկաների և նախկինների ունեմ երկակի հակառակորդներ, բայց ես աներեր եմ իմ համոզմունքների մեջ և վստահեցնում եմ, որ ինձ չեն կանգնեցնելու ոչ ուղղակի և անուղղակի սպառնալիքները, ոչ ֆեյքերի ու զոմբիների հայհոյանքները, որոնք շատ շուտով մնալու են ներկա իշխանության միակ կողմնակիցներն ու հենարանը։

Հանուն ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, հանուն արժանապատիվ հայ ժողովրդի»: