Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

«Հրապարակ»․ «Հայաստանի մշակույթում չափալախել չկա, դա կար մեր` լիբանանյան մշակույթում»․ Վարագ Սիսեռյանը՝ Տիգրան Ավինյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մասին

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր զանգին պատասխանեց նրա խորհրդական Վարագ Սիսեռյանը, որը պետք է արձակուրդում լիներ։

Ասաց` մի քանի օր է, ինչ վերադարձել է արձակուրդից: Ինչո՞ւ։ «Պարոն Ավինյանը հետ կանչեց, բավականին գործ կար` կանոնները պետք է սահմանվեին` նոր իրավիճակի հետ կապված, ամեն ինչի տակ բան փնտրելը ճիշտ չէ»:

Իսկ ճի՞շտ է, որ նախորդ օրը Ավինյանին քաղաքացի էր սպասում և քաշքշուկի ընթացքում նրան «չափալախել» է։ «Մենք նման տեղեկատվություն չունենք, ասել ենք, որ նման բան չի եղել, ինչ վերաբերում է չափալախին, պիտի ասեմ` Հայաստանի մշակույթում չափալախել չկա, դա կար մեր` լիբանանյան մշակույթում, Հայաստանում սիրում են բազար անել։ Ի դեպ, 12 թվին, երբ նոր էի եկել Հայաստան, սփյուռքահայ ընկերոջս, «տղայական» նման մոտեցման արդյունքում, ես էլ չափալախեցի, ինձ բերման ենթարկեցին ոստիկանություն. այդ օրվանից Էդ մշակույթը թողեցի Լիբանանում»:

Մի ցրեք, ասում են՝ նպատակը եղել է Ավինյանին իր տեղը ցույց տալը, հասկացնել, որ իր հավակնությունները դնի մի կողմ։ «Ո՞վ է նման բան ասում․․․ Չի եղել Ավինյանի հետ կապված նման բան, մենք ժխտել ու հիմա էլ ժխտում ենք դա»: Տեղեկություն կա, որ քաղաքացին շատ երկար է դրսում «սպասել» Ավինյանին։ «Հիմա էլ դրսում մեզ քաղաքացիներ են սպասում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: