Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն
Քաղաքականություն

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաեւ իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին եւ նորընտիր պատգամավորներին եւս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ է։

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական եւ վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական եւ ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր եւ արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության եւ տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով եւ միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ եւ Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի եւ օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո եւս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, եւ ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաեւ հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Այս օրը եւս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։

Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ ողջ հայությանը։