Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժին։ Նա մասնավորապես նշել է, որ ժպիտով է հետևում այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետը Հանրային ՀԸ-ի այսօրվա ռեպորտաժն էր։ Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև․
«Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ,
Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։
Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետն էր Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժը։
Այն ապացուցում է.
1. դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին,
2. ձեր մեթոդները հնացել են, իսկ ձեր ձեռագիրը հնաոճ ու ոչ համոզիչ է,
3. դուք ինձանից իսկապես սարսափում եք։
Մաֆիոզ ընտանեկան զո՛ւյգ, շարունակեք հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել իմ անձը, որպեսզի հեշտացնեք իմ գործը՝ ձեր խավարը ցրելու իմ առաքելությունը։
Երբեք դատի չեմ տվել մեդիաներին։ Հիմա էլ չեմ պատրաստվում դա անել, քանի որ պատկերացնում եմ այդ մարդկանց հոգեվիճակը, քանի որ ստիպված են կատարել կատաղած պացիենտի խելագար հանձնարարությունները։
Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց։
Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ