«Հրապարակ». «Սեւ ցուցակն» ընդարձակվել է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան, Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, եւ ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։ Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչեւ հունիսի 15-ը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»: Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։ «Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ մինչեւ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»: Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։ Ստիպելու են մանդատները վա՞յր դնել, թե՞ պարզապես ուզում են «խելոքացնել»։ «Մի մասի մանդատի հարցն է դրված, մի մասի համար էլ նախամանդատային վիճակ է, հաստատ՝ վախեցողներ կլինեն»:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց