Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու խարդախության պատմությունը հանրայնացնելուց առաջ երկար ժամանակ նրան շանտաժի են ենթարկել իշխանության ներկայացուցիչները։ Նույնիսկ անուններ են հնչում՝ Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան։
Նրան զգուշացրել են, որ եթե շատ խոսի՝ կհրապարակվի այդ տեղեկությունը: Անի Սամսոնյանը չհերքեց իրեն շանտաժի ենթարկելու լուրը, բայց անուններ չնշեց. «Ես այդ մարդկանց ասել եմ հետևյալը` ես գիտեմ, որ դա իմ դեմ մի օր կարող եք օգտագործել` հեղինակազրկելու համար: Ես ամեն ինչի պատրաստ եմ»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պատմության մասին Նիկոլ Փաշինյանի թիմում իմացել են դեռևս այն ժամանակ, երբ դաշինք էին կազմում ԼՀԿ-ի հետ: Բայց փոխվել են ժամանակները, և իշխանությունները, նախկինների պես, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու կոմպրոմատային ճանապարհն են ընտրել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ