Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում այն մասին, թե ինչպես է անպատասխանատու քաղաքացիների պատճառով տարածվում կորոնավիրուսային համավարակը, պարզվում է՝ իր իսկ մերձավոր շրջապատում կան անձինք, ում վրա չի տարածվում արտակարգ դրության ու մոլեգնող համավարակի պայմաններում մասշտաբային միջոցառումներ անելու արգելքը: Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են հրապարակում և գովազդում սեփական ռեստորանային համալիրը: Բայց որպեսզի մեզ չմեղադրեն մերկապարանոց հայտարարություններ տարածելու մեջ, խոսենք փաստերով: Այս մասին գրում է 168.am-ը:

«Եվ այսպես, մինչ երկրում մոլեգնող համաճարակը թևակոխել է անկառավարելի փուլ, Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամ, ավելի ստույգ` Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ տղա, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ընտանիքին պատկանող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրում հարսանիքներ են, միջոցառումների հրավերներ։

Ռեստորանային համալիրը, որը պատկանում է Ռաֆիկ Մաշադյանի պետական պաշտոնյա փեսային, գտնվում է քաղաքից դուրս, և, թերևս, նաև հենց այդ հանգամանքով է պայմանավորված պարետատան ու անձամբ վարչապետի ցուցումներն անտեսելը:

Ուշագրավ է, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների` աշխատանքից գերբեռնված ավտոբուսով տուն գնալու լուսանկարի տարածումից հետո կասեցվեց ֆաբրիկայի աշխատանքը 72 ժամով, մինչդեռ բազմամարդ միջոցառումներ կազմակերպող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրը հանգիստ շարունակում է իր անխափան գործունեության ծավալումը:

Այս տեսանյութում, օրինակ, հարսանիք է: Հրապարակված է Արամ Մկրտչյան օգտատիրոջ կողմից մայիսի 7-ին` նախօրեին կայացած հարսանիքից հետո:

Համալիրը նաև ամրագրումներ է կատարում իրենց ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարներով: Հղումները համապատասխանաբար թվագրված են մայիսի 24-ի և 30-ի ամսաթվերով»,-գրում է լրատվամիջոցը: