2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ
2019 թվականին Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ ավելի արագ, քան 2018-ին, եւ 7.6 տոկոս տնտեսական աճ էր գրանցվել: Այս մասին հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասացՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան:
Ընդ որում, ըստ նրա, նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսությունն աճել է 2.9 տոկոսով, իսկ ԵՄ-ում եւ ԵՏՄ-ում միջին աճը համապատասխանաբար եղել է 1.4 եւ 1.6 տոկոս: «Միեւնույն ժամանակ, 12-ամսյա գնաճը 2019 թվականին 0.7 տոկոս է կազմել, իսկ միջին գնաճը` 1,4 տոկոս»,- հայտնել է Գրիգորյանը՝ նշելով, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի դեֆիցիտի գումարը: Միեւնույն ժամանակ, փոխվարչապետը շեշտեց, որ անցած տարվա սեպտեմբերի 26-ին Հայաստանը հաջողությամբ 500 մլն դոլարի չափով 4.2 տոկոս եկամտաբերությամբ արտարժույթով պարտատոմսեր է տեղաբաշխել կապիտալի միջազգային շուկայում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ