Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան

Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով բազմիցս աչքի է ընկել իր տարատեսակ անտրամաբանական եւ դեմագոգիկ հայտարարություններով, եւս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթին՝ իր` անգլերենի ուսուցչուհու պարտքը կատարելով Փաշինյան Նիկոլից առաջ, ով նրա նմանին բերել է ԱԺ:

Հետաքրքիր է, սրտաճմլիկ գրառումից առաջ, ըստ որի` իրենց հիվանդ առաջնորդը եւ նրա թիմը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, տիկին Մակունցն ինչու՞ չի անդրադառնում այն խայտառակ բացթողումներին, սխալներին եւ կորոնավիրուսի պահով Փաշինյանի ու առողջապահության նախարարի խայտառակ եւ տգետ հայտարարություններին, ինչի արդյունքում էլ այս աղետն ահագնացող տեմպերով տարածվում է երկրում... Ու հիմա պարզվում է` մարդիկ պետք է լռեն, քանի որ իշխանության եկած իրենց նման անգրագետները իբրեւ թե պատերազմում են կորոնավիրուսի դեմ...

Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից... Լավ կլինի` տիկինը, որն իր հարազատ խմբակցությունը չի կարող վերահսկել քվեարկությունների ժամանակ եւ խայտառակվում է, երբ իրենց իսկ առաջարկած օրինագծերը չեն ընդունվում քայլիստների քվեարկությանը բացակա լինելու կամ չքվեարկելու պատճառով, ժողովրդի անունից քիչ խոսի... Մի ֆրակցիա ղեկավարել չի կարող, բոլորիս անունից է խոսում...

Տիկին Մակունցը ինչ-որ ակնարկներ է տալիս, որ իրենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված չեն, ապարանքներ չունեն, չեն կեղեքում, բիզնեսներ չեն խլում եւ այլն... Ինչպես կասեր դասականը՝ «Իյաաա, իրո՞ք»... Նախ, լավ կլինի 2 տարուց ավել իշխանությունն իրենց ձեռքում պահող քայլիստները մի ապացույց ներկայացնեն...

Տիկին Մակունցին տեղեկացնեմ, որ այս երկու տարվա մեջ իրենց իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերը նշած արատավոր երեւույթները շատ լավ սովորել են եւ տարրական բոմժից վերածվել են "քիփիլիկ" օլիգարխների... Կարող եմ բազմաթիվ քայլիստների անուններ տալ, որոնք այս երկու տարվա մեջ շքեղ տներ, մեքենաներ են գնել եւ բազմաթիվ բիզնեսներ հիմնել... Հետաքրքիր է, իրենց պապերի եւ հայրերի հետ գցած փողերով են ստեղծել, երբ որոշների պարագայում գիտեմ նրանց բոմժ անցյալը... Ինչպե՞ս այս երկու տարվա մեջ այդպես հարստացան... Տիկին Մակունցի եւ մյուս քայլիստ պատուհասների հիստերիկ ռեակցիան Ծառուկյանի հայտարարությանը պայմանավորված է վախերով, որ կարող են կորցնել իշխանությունը եւ այդ իշխանության շնորհիվ ձեռք բերված պաշտոնները, ազդեցությունը եւ ամենակարեւորը՝ հարստությունը»: