Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան

<<Մեկ Հայաստան>> կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա՝ իր ողջ պատմամշակույթային, ազգային էթնոբնութագրումներով և հավաքական գիտակցության անհրաժեշտությամբ:
«Հայ ժողովուրդը» քաղաքական շահարկման ենթակա կատեգորիա չէ, իսկ ապրիորի «ժողովուրդը», այլևս ոչ թե շահարկված բառ է, այլ շահարկումից վերջնականապես անդեմ, անհասցե և անանուն մի կերպար, որին հղում են անում համարյա բոլորը:
..........................................................
Հիմնավորումները, թե ինչու՞ է այսօր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության մեջ ամեն ինչ այդքան ապիկար, մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ և ամբոխահաճո՝ ասել, խոսել և փաստարկել եմ բազմիցս:
Մեկ հիմնախնդիր դեռևս մնում է բաց՝ ինչու՞ մեծամասնությունը, այնուամենայնիվ գնաց այս որակի իշխանություն ձևավորելու ցանկության հետևից: Այս հարցը դեռ երկար պետք է իրենց տան այն ուժերը և խմբերը, որոնք կարծես իշխանության սննանկացմանը սպասում են բացառապես սեփական իշխանությունն ունենալու հույզերի, սպասումների, ցանկությունների և ամբիցիաների բավարարման տեսանկյունից:
Հասկանալի է, որ այս իշխանությունը կառավարումը չի տարբերակում ֆլեշ մոբից, վարչարարությունը՝ ակցիայից, պետական քաղաքականությունը՝ կոնֆերանսի զեկույց կամ պրեզենտացիայից, ինֆորմացիոն քաղաքականությունը՝ բլոգեր-վլոգերությունից: Այս ամենն այլևս հասկանալի է և ապացուցված:
Սակայն առկա է մեծ վտանգ: Արդյոք՞ բոլոր նրանք ովքեր ունեն հավակնություններ փոխարինելու այս տոտալ ապիկարությանը հասկանում և ընկալում և տարբերակում են վերը նշվածները: Թե՞ բոլորին թվում է, որ լավ քննադատությունն իրավունք է տալիս ունենալ և պարտադրել սեփական քաղաքական հավակնությունները: Մի՛ կարծեք, թե քննադատությունը և սուր ընդդիմախոսությունը լավ քաղաքականություն իրականացնելու տոմսի իրավունք է:
Քաղաքականությունը միտք, ինտելեկտ, տեսլական, սկզբունքներ, բովանդակություն, ձևեր, մեխանիզմներ, մասնագիտություն, տեխնոկրատիզմ և գաղափար է պահանջում: Այս ամենը դեռ մինիմալն է, որ պետք է ունենալ և գործի դնել: Հակառակ դեպքում նորից «ժողովուրդ» բառը չարչրկողների հնարավոր նոր պլեադան ոչ միայն և ոչնչով չի տարբերվելու այսօրվա պլեադայից, այլ հնարավոր է ավելի վատը լինի:
Իմ մասնագիտական լեզվամտածողությունն ինձ երբեք թույլ չի տվել օգտագործել «ժողովուրդ» բառը տեղի և անտեղի, առավելևս էժան քաղաքական շահարկման դիրքերից: Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա՝ իր ողջ պատմամշակույթային, ազգային էթնոբնութագրումներով և հավաքական գիտակցության անհրաժեշտությամբ:
«Հայ ժողովուրդը» քաղաքական շահարկման ենթակա կատեգորիա չէ, իսկ ապրիորի «ժողովուրդը», այլևս ոչ թե շահարկված բառ է, այլ շահարկումից վերջնականապես անդեմ, անհասցե և անանուն մի կերպար, որին հղում են անում համարյա բոլորը:
Փորձե՛ք, քաղաքականապես գրագետ կերպով հղում անել հասարակությանը, ընտրողին, պահանջատեր քաղաքացուն, աշխատավորին և գյուղացուն, մասնագիտական հանրույթներին, սոցիալական խմբերին՝ վեր հանելով նրանց առանձնահատուկ ձգտումները, շահերը, խնդիրները, պահանջներն ու երազանքները:
Սա բարդ և էներգատար գործ է: Գիտեք թե ինչու՞, որովհետև այլևս գործ ունեք կոնկրետ մարդկանց, շահախնդիր խմբերի, սոցիալական շերտերի և քաղաքացիների հետ, որոնք ունեն շատ հստակ և կոնկրետ հասցեներ և դեմքեր:
Այս դեպքում է միայն հնարավոր աշխատել հասցեական, մտածված և նրանց սպասումների բավարարման անմիջական պատասխանատվության ընկալմամբ: Իսկ անհասցե «ժողովուրդը» ինքնին կդառնա հայ հասարակություն, որը կստիպի դառնալ պատասխանատու անցյալում թողնելով մանիպուլացված «ժողովրդին»:
Քաղաքական տրանսֆորմացիան հիմնավոր և արդյունավետ է լինում այն ժամանակ, երբ այն երկարաձգվում է՝ սկիզբ դնելով քաղաքական արատավոր մշակույթի սննկացմանը: Այս դեպքում է « ժողովորդը» դառնում հասարակություն՝ հասկանալով և բյուրեղացնելով իր գերակայությունների կարևորությունը: Ամեն ինչ պետք է լինի քաղաքական օրգանական, այլ ոչ թե՝ ռեակցիոն քաղաքական շահադիտական մղումների հիմքով: Այս դեպքում է միայն հնարավոր կարգապահությամբ աճել և զարգանալ՝ կայուն և հարատև տեմպով, այլ ոչ թե մնալ տեղապտույտում՝ ստանալով հիասթափության հերթական չափաբաժինը:
P.S. Այս մարաթոնը դեռ նոր է սկսվում և այն էլ հենց երկարաժամկետ վազքուղում: Նեոպոպուլիստական ձգտումներ ունեցող այն բոլոր խմբերը, որոնք կարծում են, թե այսօրվա իշխող և «նախկին թավշյա աննախադեպերի» ու նրանց «հաջողության պատմությունը» կկարողանան կրկնել՝ կբախվեն համազգային հզոր պատնեշի և պատվախնդիր Հայ Ժողովրդին: