Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի
Քաղաքականություն

Գլխավոր դատախազի ընտրությունը հարթ չի անցել. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հարցերին տրվել են լղոզված պատասխաններ

Արցախի Հանրապետության նորընտիր խորհրդարանը շարունակում է իր առաքելությունը: Հերթը ԱՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի ընտրության անցկացումն էր, որին, ամենայն հավանականությամբ, «դեմ» է քվեարկել ԱԺ«Արդարություն» խմբակցությունը: Արդյո՞ք մեր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Այս և որոշ այլ մանրամասներ ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը զրուցել է խմբակցության  ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

-         Պարոն Գալստյան, Ձեր ղեկավարած խմբակցությունը դե՞մ էր ԱՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:

-         Ընտրությունից առաջ մենք ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին երկու հարց ուղղեցինք, որոնց պատասխաններից ելնելով էլ մեր խմբակցությունը որոշում կայացրեց:

-         Ի՞նչ հարցեր հնչեցերցիք, որո՞նք խմբակցության համար դարձան կողմնորոշիչ:

-         Առաջին հարցը, որը մեզ հետաքրքրում էր, այն էր, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում Արցախի դատական համակարգի կողմից ընդունած վճիռներից միայն մեկ դեպքով է արդարացման որոշում կայացվել, իսկ մնացածը եղել են մեղադրական եզրակացություններով:

Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, և համեմատում ենք, օրինակ ՀՀ Սյունիքի մարզի դատարանի կողմից կայացրած վճիռների հետ, պարզ է դառնում, որ  Սյունիքի դատարանում 50-ից ավելի արդարացման վճիռներ են կայացվել, իսկ Արցախում պատկերը բոլորովին այլ է: Սա նշանակում է, որ Արցախի դատական համակարգը մրցակցային չէ, քանի որ մեղադրական եզրակացությունները որևէ կերպ փոփոխության չեն ենթարկվում:

Պարոն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունն առ այսօր իրականացրել է իդեալական դատաքննչական գործողություններ, որը, անգամ, այլ երկրների համար պետք է օրինակ ծառայի: Բայց, մեր կարծիքով՝ հնարավոր չէ միանշանակ իդեալական քննություն իրականացնել: Ավելին, այս մոտեցումը խոսում է այն մասին, որ Արցախում փաստաբանական գործունեությունը զարգացած չէ և չի կարողանում օրենքի շրջանակներում գործել ու լիարժեք պաշտպանել իրենց վստահորդների շահերը:

-         Ստացվում է, որ, ամեն դեպքում, Արցախի Հանրապետության դատարաններում կայացված վճիռները ո՛չ թե իդեաալական են, այլ խնդրահարույց, որոնք թույլ չեն տալիս կասկածյալներին լիարժեք պաշտպանվել:

-         Այո, դատարանների կողմից կայացրած վճիռների վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա՛մ դատախազության քննչական բաժինն է այնպես աշխատում, որ կասկածյալին լիարժեք պաշտպանվելու հնարավորություն չի տրվում, կա՛մ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէ, որ կարողանան լիարժեք պաշտպանել իրենց վստահորդներին:

-         Այնուամենայնիվ, ԱՀ գլխավոր դատախազն ընտրվեց: Ո՞րն է լինելու Ձեր խմբակցության հաջորդ քայլը:

-         Մեր երկրորդ հարցադրումը վերաբերում էր ուժային կառույցների կառուցվածքին, քանի որ Արցախում ամեն ինչ մի փոքր այլ է: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացիները կարող են դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, ապա Արցախի քաղաքացիները դրա իրավունքը չունեն:

Մեր հարցին, թե՝ ի՞նչ պետք է անել, այս իրավիճակը շտկելու համար, պարոն Աղաջանյանը անորոշ պատասխանեց: Բայց, մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվեն կամ ոտնահարվեն: Մենք, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, որպեսզի սատարենք մեր քաղաքացիներին և թույլ չենք տալու, որ նրանց շահերը ոտնահարվեն:

Արցախի Հանրապետության ԱԺ«Արդարություն» խմբակցությունը գլխավոր դատախազի թեկնածուից ակնկալել է, որպեսզի նախորդ իշխանությունների կատարած աշխատանքի մասին ևս գնահատական հնչեցվի, սակայն, տեսնելով, որ թեկնածուն նախկին իշխանությունների գործողությունները նորմալ է համարում և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունի, ցավով արձանագրել է, որ դատախազական համակարգում առաջիկայում ո՛չ մի արմատական փոփոխություններ էլ չեն ակնկալվում իրականացվել: Ու, քանի որ այդ ամենը դեմ է կուսակցության որդեգրած սկզբունքներին, ուստի այդ իրավիճակում, բնական է, խմբակցության պատգամավորները պետք է  «դեմ» քվեարկեին ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի թեկնածությանը: 

 

Արմինե Գրիգորյան