Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

ՀՀ դատախազը հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը քաղաքական է

Թեև իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնումը քաղաքական ենթատեքստ չունի, ավելին, ԱԺ«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ հարկավոր է տարանջատել քաղաքական քայլը քրեական գործերից, սակայն, ուշագրավ է, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ թեև քաջ գիտակցում է իր պարտականությունը և նախաձեռնված գործընթացի նշանակությունը, բայց սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է:
Ուշագրավ այս հայտարարությունը, չգիտես ինչու, այդպես էլ չարժանացավ իշխող քաղաքական ուժի մեկնաբանությանը: Սա ևս փաստում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացված որոշումը քաղաքական է և այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Հակառակ դեպքում, եթե խոսքն, իսկապես, նախկինում, ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին է, ապա համացանցում, հենց այդ թեմայով կան բազմաթիվ հրապարակումներ, որոնք, ցավոք, մինչ այս պահը չեն դարձել քննության առարկա: Ուշագրավ է, նաև, որ երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե ընտրակաշառքի մասով արդյո՞ք այլ կուսակցությունների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերով բացահայտումներ կան, ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ իրենք ոչ թե գնում են նման երևույթները բացահայտելու ճանապարհով, այլ հընթացս, իրենց ձեռքի տակ հայտնվող նյութերն են ուսումնասիրում, ինչը, համաձայնեք, առնվազն հասկանալի չէ:
Ստացվում է, որ, իսկապես, այստեղ հարցը ոչ թե նախկինում տեղի ունեցած բոլոր ապօրինությունները բացահայտելուն է վերաբերում, այլ կոնկրետ անձերի հանդեպ ճնշում գործադրելու խնդիր է դրված, որի մասին, ի դեպ, բազմիցս հայտարարել են ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և ղեկավար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ շատ այլ ուժերի ներկայացուցիչներ:
Թե նման որոշման հետևանքով մինչև ո՞ւր կհասնեն իշխանությունները և ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը: Մեկ բան հստակ է, որ այս ամենն ամենևին էլ չի բխում երկրում արդարություն վերականգնելու, սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու հեղափոխական պահանջից, որի հետևանքները, ցավոք, կարող են բավական ծանր լինել թե՛ երկրի, թե՛ հասարակության ապագայի համար:

Արմինե Գրիգորյան