Արթուր Վանեցյանը ևս չի խուսափի հարցերին պատասխանելուց
«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել: Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում: Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք…»: Ստացվում է, որ քաղաքական պատվերը միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսված գործով չի ավարտվի: Հաջորդ թիրախը իշխանություններին սուր քննադատության ենթարկած Արթուր Վանեցյանն է: Բայց, ինչպես Ծառուկյանի դեպքում էր, Վանեցյանը ևս չի խուսափի հարցերին պատասխանելուց: Ստացվում է, որ Հայաստանում ոչ թե իրական պայքար է մղվում երկրում առկա արատավոր երևույթները վերացնելու դեմ, այլ սկսվել է ընդդիմադիր գործիչներին լռեցնելու գործընթաց, որը, անկեղծ ասած, հարիր չէ ժողովրդավարության ուղին բռնած երկրի համար:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ