ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ընդլայնման գործնական կողմերը պետք է քննարկել. Անջեյ Կասպրշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հարցազրույցը NEWS.am հայկական լրատվական գործակալությանը
- Պարոն դեսպան, համավարակի պատճառով դաշտային աշխատանքներն ու մոնիտորինգները դադարեցվել են: Արդյոք սա դադար է նշանակում Ձեր գրասենյակի աշխատանքում, թե՞ աշխատանքն այլ ձեւաչափով է շարունակվում, ասենք՝ կողմերի հետ առցանց հաղորդակցության ձեւով: Ի՞նչ աշխատանք են տանում ձեր դաշտային օգնականները տեղերում:
Ինչպես դուք հավանաբար հիշում եք, ԵԱՀԿ նախագահության, Մինսկի խմբի համանախագահների եւ կողմերի հետ խորհրդակցություններից հետո մարտի 18-ին ես հայտարարեցի, որ իմ գրասենյակը ժամանակավորապես դադարեցնում է մոնիտորինգային գործունեությունը: Դա հետեւեց տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը եւ սահմանափակումների ներդրում զորամասեր այցելությունների համար սահմանափակումների ներդրմանը: Բացի այդ, գրասենյակը խստորեն եւ առանց բացառության հետեւում էր իշխանությունների ընդունած բոլոր միջոցներին: Այդ պատճառով ես եւ իմ աշխատակազմը դադարեցրեցինք նաեւ բոլոր անձնական հանդիպումները մեր կոնտակտային անձանց հետ: Բացի մոնիտորինգային միջոցառումներից եւ անձնական հանդիպումներից՝ իմ գրասենյակի աշխատանքը շարունակվում է: Ինչպես շատ այլ կազմակերպություններ այս իրավիճակում, մենք եւս ապավինում ենք վիդեոկոնֆերանսներին եւ այլ տեխնիկական միջոցներին՝ հաղորդակցության գծերը բաց պահելու համար: Մենք շարունակում ենք հետեւել իրավիճակին տեղում՝ կապեր պահպանելով մեր զրուցակիցների հետ եւ տեղեկացնելով ԵԱՀԿ նախագահությանը եւ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ մասնակից պետություններին: Պլանավորում եմ իրավիճակը թույլ տալուն պես ամբողջովին վերսկսել մեր գործունեությունը: Մինչդեռ, գրասենյակը եւս այս ժամանակն օգտագործում է ներքին գործընթացների ուժեղացման համար:
Ինչպես հասկանում եք, այս պահին ես չեմ կարող այցելել այն վայրեր, որոնց վրա տարածվում է իմ մանդատը: Սակայն ես անընդհատ հեռախոսային կապ եմ պահպանում բարձրագույն ռազմական եւ քաղաքացիական մակարդակներում իշխանությունների հետ: Ես նաեւ մասնակցում եմ Մինսկի խմբի համանախագահների կողմից պարբերաբար անցկացվող հեռախոսային կոնֆերանսներին: Կարող եմ ասել, որ չնայած այս սահմանափակումներին, վերջին ամիսներին ես բավականին զբաղված եմ եղել:
Արդյո՞ք կլրացվեն չանցացված մոնիտորինգները լայնածավալ դաշտային աշխատանքներին վերադառնալուց հետո:
Իմ գրասենյակը պատրաստ է վերսկսել լայնածավալ մոնիտորինգային գործունեությունն այն պահից, երբ հանգամանքները դա թույլ կտան դա անել: Ներկայումս, ըստ կողմերի, հարաբերական լռություն է, որը, այնուամենայնիվ, երբեմն խախտվում է կրակոցների եւ դիվերսիաների փորձերի միջոցով: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կողմերը բավականաչափ հետեւել են համավարակի ժամանակ գործողություններից ձեռնպահ մնալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Կողմերը մանրամասն մեկնաբանել են այս հարցը: Ես ավելացնելու բան չունեմ, բացի այն, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միացել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ Մինսկի խմբի համանախագահները:
Ի՞նչ կասեք ձեր գրասենյակի հնարավորությունների ընդլայնման մասին:
Հիշեցնեմ, որ 2016-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին իմ գրասենյակի ընդլայնման գաղափարը սկզբունքորեն ընդունվել է: Ընդլայնման հետ կապված գործնական կողմերը դեռ պետք է համաձայնեցվեն:
Չնայած որոշակի հանդարտությանը՝ միջադեպերի հետաքննության հարցը չի կորցնում իր արդիականությունը: Արդյո՞ք կողմերն առաջընթաց են գրանցում այս հարցում: Արդյո՞ք միջադեպերի դեպքում կողմերը տեղեկացնում են ԵԱՀԿ-ին տեղի ունեցածի մասին:
Ամեն անգամ, երբ միջադեպ է տեղի ունենում, ես կապվում եմ կողմերի հետ եւ տեղեկացնում եմ ԵԱՀԿ նախագահությանը եւ Մինսկի խմբի համանախագահներին: Կարեւոր է հիշել, որ ես հետաքննություն անցկացնելու մանդատ չունեմ:
Անցյալ տարի մի փոքրիկ քայլ արվեց. Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեցին լրագրողների խմբերով, որոնք ծանուցողական այցեր կատարեցին երկրներ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ նախաձեռնությունը:
Վստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներին աջակցելն իմ մանդատի կարեւոր մասն է: Հուսով եմ, որ մարդկանց միջեւ շփումները կօգնեն վստահություն հաստատել եւ վերականգնել հարաբերությունները: Ես շարունակում եմ կողմ լինել, որպեսզի օգնություն ցուցաբերվի հետագա վստահության ամրապնդման միջոցառումների մշակմանը եւ այն ժամանակ, երբ COVID-19-ի հետ կապված իրավիճակը թույլ կտա դա անել:
Հաշվի առնելով ձեր հսկայական փորձը եւ այս հակամարտության առանձնահատկությունների իմացությունը՝ ի՞նչ միջոցներ կարող եք նշել՝ որպես վստահության մթնոլորտ ստեղծելու քայլեր:
Ես կարող եմ կողմերին քաջալերել եւ օժանդակել վստահության միջոցների մշակման գործում, միայն երբ նրանք համաձայն են դրան: Ես կապի մեջ եմ ԵԱՀԿ նախագահության եւ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների մշակմանն աջակցություն ցուցաբերելու համար: Այդպիսի բազմաթիվ միջոցառումներ կարող են լինել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ռազմական, սոցիալական, հումանիտար կամ տնտեսական ոլորտներում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ