Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՓետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի» դիմումը՝ Եվրապառլամենտի նախագահին

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեն» դիմում է հղել Եվրապառլամենտի նախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին՝ ի նշան բողոքի Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցողների բացարձակ սուբյեկտիվ հայտարարության առիթով:

Ստորեւ ներկայացնում ենք դիմումը.

«Եվրախորհրդարանի նախագահ

պարոն Դեվիդ Մարիա Սասսոլիին

Հարգելի պարոն նախագահ:

Զարմանք եւ միաժամանակ խորը վրդովմունք ապրեցինք, ծանոթանալով Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի եւ Մարինա Կալյուրանդիի հայտարարության բովանդակությանը: Տպավորություն է, թե հեղինակներն ուղղակի հակադրվում են Եվրամիության որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի վերաբերյալ բոլոր գործընթացները պետք է համապատասխանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության սկզբունքներին։ Նշենք նաեւ, որ հայտարարության հեղինակները ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի իրավական եւ քաղաքական հիմքերին։ Հակառակ պարագայում պետք է ենթադրել (շատ կուզենք սխալված լինել), կատարում են երրորդ կողմի թելադրանքը:

Ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեւիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ ԼՂԻՄ հայ բնակչությունը միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ, 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված  հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը, որն իր հարյուր տարվա գոյության ընթացքում այդպես էլ չունեցավ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման օրինական ակտ (անկախության վերաբերյալ որեւէ հռչակագիր չի հաստատվել համաժողովրդական հանրաքվեով), որդեգրելով ագրեսիվ, հայատյաց , ըստ էության, ռասիստական քաղաքականություն, պատերազմ է հրահրել ԼՂՀ-ի խաղաղ բնակչության դեմ։

Հիշեցնում ենք, հայտարարության հեղինակներին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի է շրջափակման է ենթարկել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Թուրքիայի հետ միասին, շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը՝ ամբողջ բնակչությանը ենթարկելով սովի մատնվելու սպառնալիքի։ Այսքանից հետո զարմանալի է, որ հայտարարության հեղինակները չեն դատապարտում այդ երկրների՝ հումանիստական արժեքներին հակասող, Եվրամիության արժեքներին ամբողջովին հակադրվող վայրագ գործողությունները, այլ հայտարարության մեջ օգտագործում են «օկուպացված տարածք» եզրույթը, ուղղակի կրկնելով ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) դեռեւս միջազգայնորեն չճանաչված, սակայն օրինական ճանապարհով ձեւավորված սուբյեկտի հանդեպ Ադրբեջանի անօրինական եւ հակաիրավական նկրտումները։

Այսպիսով, ԼՂՀ-ն )Արցախ) կայացել է Ադրբեջանի կողմից ռասիստական եւ ցեղասպանական շարունակական բնույթ կրող գործողությունների պայմաններում եւ շարունակում է զարգանալ որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, եւ, որպես այդպիսին, օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից եւ ոչ թե աջակցություն Ադրբեջանի ագրեսիվ եւ մարդատյաց նպատակներին։

Ինչ վերաբերում է ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է ԼՂՀ-ում ապրող բնակչության գոյության իրավունքին եւ տնտեսական շահերին: 

Ձերդ գերազանցություն, մենք, ՀՀ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս դատապարտում եւ պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձեւում:

Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, Հելսինկյան սկզբունքների հիման վրա կարգավորման հնարավորւթյունը»:

Նշենք, որ  «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»  կազմկոմիտեի նախագահը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝  Արամ Սարգսյանն է, փոխնախագահը՝ Լարիսա Ալավերդյանը: