Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Արդյո՞ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը

Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյո՞ ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրավունքը։ 

ՍԴ դիմումի առարկա կարող են լինել ինչպես օրենքները, կառավարության որոշումները և այլն, այնպես էլ Ազգային ժողովի որոշումները։ Հետևաբար, ԱԺ բոլոր այն որոշումները, որոնք կապված են սահմանադրական փոփոխության հարցը Ազգային ժողով ներկայացնելու, քննարկելու, ընդունելու կամ ՍԴ դիմելու կամ չդիմելու հետ, կարող են վիճարկվել ՍԴ-ում՝ դրանց ընդունման ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առումով։ Դրան զուգահեռ, համակարգային կապի մեջ գտնվող ցանկացած նորմատիվ իրավական ակտ նույնպես կարող է սահմանադրականության տեսանկյունից բողոքարկման առարկա լինել։ 

Բացի դա, ՍԴ դիմելու հիմք կարող է տալ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ  հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է ԱԺ-ում քվեարկություն՝ սահմանադրության փոփոխությունը ՍԴ ուղարկելու մասին։ Հարցն այն է, որ օրենքով նախատեսված այս հնարավորությունը ինքնին չի համապատասխանում սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ի համար սահմանված սահմանադրական պարտավորության պատշաճ կատարմանը։ Այսինքն, երբ կանոնակարգ օրենքով նախատեսված է հնարավորություն, որ կարող է քվեարկվել ՍԴ դիմելու սահմանդրական պարտավորությունը կատարելու հարցը, ապա դրա չընդունումը կհանգեցնի ԱԺ կողմից Սահմանադրության պահանջի խախտման, եթե դրանից հետո, ԱԺ-ի մեկ այլ քվեարկությամբ ընդունվում է Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի ականատեսը մենք եղանք։ Հետևաբար, նույն սուբյեկտները, ներառյալ 27 պատգամավոր, Հանրապետության նախագահը և այլն, կարող են դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի այս կանոնի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Վերջապես, ի թիվս այլ հնարավորությունների, ՍԴ-ում վիճարկման հարցը կարող է պայմանավորվել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի որևէ խախտմամբ։ Հիշեցնեմ, որ այս մասով սահմանված է, որ սահմանադրական փոփոխությունն ուղարկվում է հանրապետության  նախագահին՝ ստորագրելու և հրապարակելու համար։ Այսինքն, այս պահանջի ցանկացած փոփոխությունը, ներառյալ այն, որ սահմանադրության փոփոխությունը կարող է ստորագրել ու հրապարակել ԱԺ նախագահը և, որի մասին երեկ նշվում էր Ազգային ժողովում, նույնպես կարող է դառնալ ՍԴ դիմելու օրինական հիմք։ 

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե իրավական հնարավորություն տրված չէ վիճարկելու սահմանդրության փոփոխության վերաբերյալ հարցերը ՍԴ-ում, մեղմ ասած, առնվազն ճիշտ չեն։ Կա այդ հնարավորությունը։ 

Ավելին, վերևում նշված դիմումի առկայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ իրավունք ունի կասեցնել վիճարկվող ակտի գործողությունը՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։

Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել պատասխանատվություն և չթաքնվել սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատճառների ետևում։ 

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ