Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի գործողություններին:
Հայտարարությունում ասվում է. «Վերջին շաբաթներին աշխարհասփյուռ հայությունը ականատես է Թուրքիայի կողմից հայության դեմ դրսեւորված ատելությամբ լի հրահրումների եւ թշնամական գործողությունների՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում:
Այս սադրանքներից առավել ուշագրավները տեղի ունեցան Լիբանանում, արձանագրվեցին հրահրումներ ու բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել էին Անկարայի եւ, հայ ազգի դեմ ցեղասպանական մտադրությունների հարցում նրա հետ դաշնակցած, առանձին շրջանակների կողմից: Այս թշնամանքի մասին ուշագրավ ձեւով ծանուցվեցին նաեւ Էրդողանի կառավարության հրապարակային հայտարարություններով, երբ դիտել տրվեց, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդատվական խորհուրդը հինգ ժամ տեւած նիստ է հատկացրել Հայոց ցեղասպանության ճշմարտացի, արդար եւ համապարփակ միջազգային լուծման ուղղությամբ «Հայկական լոբբիի» առաջխաղացմանը խոչընդոտելու հարցին:
Հարավային Կովկասում Թուրքիան դարձել է ավելի ռազմատենչ՝ հետեւողականորեն մեծացնելով լարվածությունը, ձգտելով ահաբեկել Հայաստանին ու Արցախին, ուղղակիորեն ու անուղղակիորեն ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանի ագրեսիային եւ առավել ռազմականացնելով պատմական հայկական Նախիջեւանը:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան ընդարձակել է իր ապակայունացնող գործողությունները ամբողջ Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆիկայում:
Վերջին երեք տասնամյակներին իրավիճակն այնպիսին է, որ Անկարայի յուրաքանչյուր հակահայ սրացմանը Բաքուն արձագանքում է համապատասխան կերպով՝ ագրեսիվ քաղաքականությամբ, սահմանային գրոհներով, զինադադարի խախտումներով, մարդկային իրավունքների ոտնահարմամբ, պատմական կեղծիքներով ու ատելության հրահրումներով, որոնք վերջին շաբաթներին դատապարտվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփյուռ իր ցանցի եւ համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրությամբ հետեւել այս սադրանքներին եւ անկասելի մնալ իր հիմնական առաքելության իրականացման մեջ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովում, աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն եւ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի իրականացման հետապնդում։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ