Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է առաջացրել, քան նման է հանգուցալուծման:

Նույն օրը, երբ ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: Նույն օրը ՍԴ աշխատակազմը հրապարակեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի պատասխան նամակը Հրայր Թովմասյանին, որում նա գրում է, որ ուշադիր հետևում էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ «Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասվում է նամակում։

Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է նրանից, որ իշխանությունը չի պահել իր առաջարկած անցումային շրջանը եւ չի պահպանվում իրավունքի գերակայությունը:

ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են ընդդիմադիրները, իրավապաշտպանները, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում փաստացի ասվում է, որ գործընթացը խնդիր ունի սահմանադրականության հետ:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը շարունակում է գնալ աշխատանքի, հայտարարելով, որ ընդունված փոփոխությունն իր վրա չի տարածվում, եւ ինքը պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքի եվրոպական դատարան: Տեղեկություն է տարածվել, որ ՍԴ իշխանության կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եւ եւս մեկ դատավոր փորձում են նրան համոզել, որ չհամառի, այլապես դա կունենա իրավական հետեւանքներ:

Կհամոզվի՞ Ալվինա Գյուլումյանը: Նախօրեին նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շարունակելու է աշխատել, քանի դեռ չկա անհատական ակտ, որ իր պաշտոնավարումը պետք է դադարեցվի: Նա պնդել է, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: Ավելին, այդ պարագայում նա պետք է ստանձնի ՍԴ նախագահի լիազորությունը նախագահի բացակայության պայմաններում:

Ալվինա Գյուլումյանի նշած ակտն, իր հերթին, կարող է խնդրահարույց լինել. ընդհանրապես, ինչպես պնդում են իրավաբանները, ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, եւ դա համարել են իշխանության փնթի գործունեության արդյունք:

Ի՞նչ կլինի, եթե Ալվինա Գյուլումյանը եւ ՍԴ մյուս անդամները շարունակեն գնալ աշխատանքի, իսկ Հրայր Թովմասյանը շարունակի ինքզինքը համարել ՍԴ նախագահ: Իրավական հետեւանքնե՞ր, օրինակ՝ իշխանության յուրացում: ՍԴ անդամներից մեկն, իր հերթին, հնարավոր է համարել, որ առաջանա մի իրավիճակ, երբ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ, եւ զուգահեռ լինի երկու դատարան:

Մինչ այդ, Սահմանադրական դատարանում ներկայում յուրօրինակ իրավիճակ է առաջացել: Ազգային ժողովը նշանակել է ՍԴ նախագահի պաշտոնակատար, սակայն Ալվինա Գյուլումյանը, հղում անելով իր մասով իրողություններին, համարում է, որ ինքն է նախագահի պաշտոնակատարը: ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման եւ երկու անդամների արձակուրդ մեկնելու պատճառով ներկայում քվորում չկա, եւ Դատարանը չի կարող նիստեր անցկացնել: Սա ՍԴ նոր ճգնաժա՞մ է, եւ ի՞նչ լուծում է այն ունենալու:

Եվ ընդհանրապես, պետության հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ պատմությունը ի՞նչ նստվածք ու հետեւանքներ է ունենալու: