Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք
Քաղաքականություն

Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ է ողջ իշխանությունը, հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն, գոյություն չունի օրենք. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օրինականացած անօրինականության ռեֆլեքսիան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անօրինականություններ է գործել, բայց Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած արշավում, ամեն գնով հաղթանակ պոկելու մարմաջի մեջ, նա անցավ բոլոր սահմանները։ ՍԴ-ի դատավորներին փոխելու՝ խորհրդարանի որոշումն ակնհայտ անօրինական էր եւ հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզունակ է՝ եթե կնիքն իմ ձեռքին է, ապա ինչ ուզենամ, կանեմ։

Մինչդեռ Սահմանադրությունը գերագույն օրենք է իշխանության մասին, նրա իմաստն այն է, որ սահմանում է, թե պետական կառավարման մարմիններից որը ինչ անելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի։ Ակնհայտորեն, Ազգային ժողովը չուներ այդպիսի որոշումներ ընդունելու իրավունք, բայց ընդունեց, քանի որ իր ձեռքին էր «կնիքը»։

Վենետիկի հանձնաժողովի հայտնած ափսոսանքը, որ իր խորհուրդները չեն լսել, այդ հանգամանքի հաստատումն էր միջազգային ամենաբարձր իրավական ատյանի կողմից։ Միաժամանակ, Ջիանի Բուքիքիոն մի ստանդարտ, բայց արդեն ժամկետանց կոչ էր արել` հարգել Սահմանադրությունը։ Անիմաստ կոչ է, քանի որ Սահմանադրություն արդեն չկա։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե իշխանություն է ինքն իր համար, այլ հանդիսանում է ՀՀ իշխանություն, իշխանություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խախտում է օրենքը, ապա խախտում է ոչ միայն իր համար, այլ ողջ երկրի համար։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի Սահմանադրություն, ապա ոչ մի քաղաքացու համար այն գոյություն չունի։

Նիկոլ Փաշինյանը իր համառությամբ երկու մեծ խնդիր ստեղծեց իր համար․ Առաջինն այն է, որ ՀՀ իշխանությունները զրկվեցին լեգիտիմությունից։ Երկու տարի թմբկահարվող 70%-ը դարձավ անարժեք։ Իշխանության էությունն այնպիսին է, որ այն միասնական համակարգ է, չի լինում այնպես, որ Ազգային ժողովը, կամ վարչապետը, կամ նախագահը լինեն լեգիտիմ, բայց այդ ընթացքում ստեղծեն ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ապա ոչ լեգիտիմ է ամբողջ իշխանությունը, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը։

Երկրորդ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շշից բաց թողեց ջինը․ հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն եւ գոյություն չունի օրենք։ Ընդ որում, գոյություն չունի ոչ մեկի համար եւ ոչ մի հարցում, մանավանդ՝ իշխանափոխության։ Ընդդիմադիր կուսակցությունները, ժողովրդական զանգվածները, հանրային ճնշումն այլեւս որեւէ մտահոգություն չպետք է ունենան, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ ճանապարհով իշխանազերծեն։ Այլեւս չկա լեգիտիմ ճանապարհ, քանի որ բացի նրանից, որ չկա լեգիտիմ իշխանություն, չկա նաեւ գործող Սահմանադրություն՝ իշխանության մասին օրենքներ, ուրեմն եւ չկան իշխանությունից զրկելու կամ իշխանության գալու օրինական կամ ոչ օրինական ճանապարհներ։ Այլեւս բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են՝ կարեւորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից «կնիքը» վերցնելն է։

Հ․Գ․ Քայլող մարդուց (homo gressus) մինչեւ բանական մարդ (homo sapiens) 40 հազար լի ճանապարհ է․ Լաո Ցզի»: