Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանի թնջուկը․ օրենքում պետք է կրկին փոփոխություն անեն

Սահմանադրական դատարանի շուրջ նոր զարգացումներ են սպասվում։ Մասնավորապես, տեղեկացանք, որ երկուշաբթի կամ երեքշաբթի փոփոխություններ են արվելու Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորություններն ավարտված համարվեն։

Ինչպես հայտնի է,  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել էր Սահմանադրական դատարանի  նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, մինչ ՍԴ նախագահի նոր ընտրությունը,  բարձր դատարանի նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը, որը այս դեպքում հենց Աշոտ Խաչատրյանն է։

Սակայն չնայած դրանք ուժի մեջ են մտել, սակայն Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պնդել, թե իրենք պաշտոնավարում են, իսկ ՍԴ նախագահն էլ Հրայր Թովմասյանն է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի հաղորդագրության համաձայն, միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր  չէ պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին ու դադարեցնել 3 դատավորների լիազորությունները, եւ պետք է փոփոխություններ արվեն նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում։

Եվ ահա, մեր տեղեկություններով, այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում կկատարվեն, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունները մինչեւ վերջ ավարտին հասցվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները լծված են Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործին ,եւ պետք է մի քանի դրույթներ փոխվեն։ Ընդ որում, մեր տեղեկություններով, նրանց առջև ժամկետ է դրվել, ամենաուշը երեքշաբթի օրը պետք է աշխատանքներն ավարտին հասցնել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, քննարկվի փոփոխությունները։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանին՝ հասկանալու համար, թե ինչ հարցեր են քննարկվել այսօր հանդիպման ժամանակ։ «Քննարկվել են համագործակցության հետագա քայլերը», – նշեց նա։

Դիտարկմանը՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության մասին խոստում եղել է Միրզոյանի կողմից, Կոստանյանը նկատեց․ «Այլ մանրամասներ չունեմ, որպեսզի փոխանցեմ։ Հետագա քայլերը մյուս շաբաթ առավել առարկայական կլինեն արդեն»։

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը մեկ բան է ասում, Ազգային ժողովը մեկ այլ, եւ իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվում։