Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտությունը, բայց իր կողմից իրականացնելու փոխարեն՝ բնակչությանն է կոչ անում․ Աղասի Ենոքյան
«Այսօր կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարի, կոչ է արել գնալ գիտակցված լոքդաունի պարտադրվածի փոխարեն։ Այսինքն, կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտությունը, բայց այն իր կողմից իրականացնելու փոխարեն բնակչությանն է կոչ անում գիտակցել այն եւ ինքնուրույն գնալ լոքդաունի։
Կարելի է նշել առնվազն 3 տարբերություն պարտադրված եւ գիտակցված լոքդաունների միջեւ․
1․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը չի կարողանա դիմակներ բաժանել եւ բացատրել, թե ինչու է պարգեւավճարներ ստանում,մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է «ոչ գիտակիցներին» փողոցում հորդորել։
2․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պարտավոր է ինչ-ինչ գործողություններ անել, մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է սահմանափակվել կոչեր անելով եւ դիմակ բաժանելով։
3․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պետք է որեւէ կերպ հոգա փոքր եւ միջին բիզնեսների հարցերը, որպեսզի նրանք չփակվեն, իսկ աշխատողներն էլ սովամահ չլինեն։ Մինչդեռ գիտակցված լոքդաունի դեպքում նման պարտավորություն կառավարությունը չի զգում, եթե նույնիսկ բնակչությունը ենթարկվի իր կոչերին եւ չգնա սրճարաններ ու վարսավիրանոցներ,կառավարությունը կասի․ «Ես ի՞նչ անեմ, ձեզ բացել եմ, աշխատելու հնարավորություն եմ տվել, ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի գալիս, չի օգտվում ձեր ծառայություններից ու դուք փող չեք աշխատում։ Իմ հարկերը վճարեք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ