Մոտ 40 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար է տրամադրվել ապրիլ ամսին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում միայն ապրիլ ամսին է տրամադրվել պարգևավճար: Ապրիլ ամսին պարգևավճարի համար տրամադրված գումարը կազմել է 39 467 785 ՀՀ դրամ, որից 4 098 645 ՀՀ դրամը տրամադրվել է նախարարի և վերջինիս տեղակալների պարգևավճարներին, իսկ 35 369 140 ՀՀ դրամը՝ նախարարության մյուս աշխատակիցներին:
Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Մարտ ամսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատավարձի համար տրամադրվել է 138 848 005 ՀՀ դրամ, որից 6 529 437 ՀՀ դրամ կազմել է նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձը, իսկ 132 318 568 ՀՀ դրամ՝ նախարարության աշխատակիցներինը:
Ապրիլ ամսին աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցները կազմել են 172 123 094 ՀՀ դրամ, որից 2 579 460 ՀՀ դրամը՝ նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձ, իսկ 169 543 634 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցների աշխատավարձ: Մայիս ամսին աշխատավարձի համար տրամադրվել է 136 739 605 ՀՀ դրամ, որից 3 907 569 ՀՀ դրամ կազմել են նախարարի և նախարարի տեղակալների աշխատավարձն, իսկ 132 832 036 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցներինը: Մարտ-մայիս ամիսներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատավարձներն ընդհանուր կազմել են 447 710 704 ՀՀ դրամ, պարգևավճարները՝ 39 467 785 ՀՀ դրամ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ